Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը մարտի 30-ին “Արենա” բոուլինգ ակումբում կազմակերպել էր մրցույթ, որին մասնակցում էին ճյուղային հանրապետական միության անդամ կազմակերպությունների 15 թիմ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թիմը` Մելանյա Քուփելյան, Գայանե Մանուկյան, Մարիամ Երիցյան, Վարդուհի Գևորգյան, Մարիաննա Հայրապետյան, մրցույթում գրավեց 4-րդ տեղը և արժանացավ “Ամենահմայիչ խաղ ցուցադրելու համար” ԴԻՊԼՈՄԻ: