Մամուլի ասուլիս` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակին

0
92

Ս/թ նոյեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, “Նովոստի Արմենիի” մամուլի ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակին:
Խոսնակներն են` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, “Հույսի կամուրջ” ՀԿ նախագահ Ս. Թադևոսյանը, Սկարպ” ՀԿ նախագահ Ա. Մկրտչյանը, ,”Փյունիկ” ՀԿ նախագահ Հ. Աբրահամյանը և “Ունիսոն” ՀԿ նախագահ Ա. Ալավերդյանը: Ասուլիսի ընթացքում կներկայացվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականությունը, հասարակական կազմակերպությունների մոտեցումները, միամսյակի միջոցառումների ծրագիրը: