2013թ. մարտի 4-5-ը Համաշխարհային բանկի աշխատանքի և սոցիալական ներառման հարավ-կովկասյան տեխնիկական օժանդակության առաքելության խումբը հերթական տեխնիկական աջակցությունը տրամադրեց իր գործընկերներին: Հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ն. Մելքումյանը նամակով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանին, որտեղ մասնավորապես ասվում է` “Շնորհակալություն եմ հայտնում Համաշխարհային բանկի թիմին ցուցաբերած համագործակցության համար: Աշխատախումբն ունեցավ օգտակար քննարկումներ տարբեր շահակիցների հետ աշխատաշուկայի և սոցիալական ծախսերի քաղաքականության ոլորտների հիմնահարցերի և տարբերակների շուրջ: Համաշխարհային բանկը նպատակահարմար է գտնում շարունակել տեխնիկական և գործնական աջակցության տրամադրումը սոցիալական պաշտպանության հետևյալ ոլորտներում. զբաղվածության կառուցվածք, աշխատանքի վերահսկման կանոնակարգում, “Զբաղվածության պետական ծառայության” գործակալության հզորացում, աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության փորձարկում, ընտանեկան նպաստների ծրագրի իրավասության բանաձևի գնահատում: Վստահ եմ սոցիալական պաշտպանության և աշխատաշուկայի ծրագրերի գնահատման գործընթացում համագործակցությունը կլինի շարունակական, սոցիալական հատկացումներն ու օժանդակությունների արդյունավետ օգտագործումը կնպաստի նշված ոլոտներում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը”- իր նամակում նշել է տիկին Մելքումյանը: