Տարեցների օրը` խնամքի հաստատություններում

0
93

Հոկտեմբերի 1-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր տուն-ինտերնատներում մեծ հանդիսավորությամբ նշվեց տարեցների միջազգային օրը:

Տոնի առիթով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ այցելեցին Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներ: Ջերմ, անկաշկանդ մթնոլորտում անցավ հանդիպումը հաստատությունների բնակիչների հետ:

Ողջունելով տատիկ-պապիկներին` նախարարը մաղթեց նրանց քաջառողջություն, երջանիկ ու ապահով ծերություն:

,-նշեց նախարարը:

Օրվա կապակցությամբ տուն-ինտերնատների մի շարք աշխատակիցներ` երկարամյա և անձնվեր աշխատանքի համար նախարարի կողմից ստացան շնորհակալագրեր:

Միջոցառումներին մասնակցում էին սիրված երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր: