Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։
Անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու նպատակով 2022 թվականին տարեցների հիմնահարցերի ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ։
Նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ տարում պետության ֆինանսավորմամբ ծառայություններ են մատուցում ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում տրամադրվում են կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական ծառայություններ։
2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
- Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
- Արագածոտնի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ
- Արարատի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
- Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ,
- Գեղարքունիքի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
- Լոռու մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական կարմիր խաչի ընկերություն»,
- Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
- Շիրակի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
- Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
- Վայոց Ձորի մարզում՝ «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
- Տավուշի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ