Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աջակցություն տրամադրել թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց

0
230

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թ․ընթացքում շարունակում է անհրաժեշտ աջակցություն տրամադրել թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։

Նախարարության կողմից պատվիրակված ծառայության շրջանակում վերջիններիս մատուցվում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական  ծառայություններ, կացարան, բնաիրային օգնության, անհրաժեշտ փաստաթղթեր կամ դրանց վերականգնում, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական օգնություն, աշխատանքի տեղավորման աջակցություն․ ԱՍՀՆ կողմից տրամադրվում է  նաև միանվագ 250,000 դրամ աջակցություն։

Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ օրենսդրությամբ նախատեսված կարգով Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ նույնացված անձինք։