0
100

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ “Գերազանցության կենտրոններ” հռչակված  կազմակերպություններին հավաստագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Հավաստագրերը տրվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական   հարցերի   նախարարի,   Հայաստանի   արհմիությունների   կոնֆեդերացիայի նախագահի և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը /ՀԳՀՄ/ նախագահի կողմից:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը նշեց,-“Նման միջոցառումներն արդեն ավանդույթի ուժ են ձեռք բերում, կարևորվում են աշխատանքի համար հարմար պայմանները, առողջ, անվտանգ, հաճելի միջավայրը: Սա ցանկացած աշխատողի երազանքն է: Վերջին տարիներին ծրագիր ենք իրականացնում մեր գործընկերների հետ, որոնցից ամենամեծը «Արժանապատիվ աշխատանք»  ծրագիրն է: Հայաստանի Հանրապետության համար դա համարվում է կարևոր պարտավորություն, ՀՀ կառավարության գործունեության ուղղություններից մեկը: Պետք է փաստենք, որ Հայաստանում կա գործատուների խումբ, որոնց մոտ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ ժամանակակից վերաբերմունք ու մշակույթ կա”:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը 2007 թվականից իրականացնում է աշխատանքներ կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության և աշխատողների առողջության պահպանման (ԱՊ) բնագավառում,: Այդ կապակցությամբ մինչ օրս տարբեր արդյունաբերական և ծառայությունների ոլորտի կազմակերպություններում կատարվել են դիագնոստիկ վերլուծություններ և ուսուցում աշխատանքի պաշտպանությանը վերաբերվող կանոնակարգերի կիրառման, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների կատարման ու միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով: Միությունը, լինելով ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի  սոցիալական գործընկերության կողմ՝ 2011-2012թթ. ընթացքում իրականացրել է մրցանակաբաշխություններ` լավագույն կազմակերպություններին խրախուսելու համար:

2013թ. առաջին անգամ հայտարարված “Աշխատանքի պաշտպանության ոլորտում գերազանցության կենտրոններ” խորագրով մրցանակաբաշխության շրջանակում կազմակերպությունուներում  իրականացվել են ԱՊ համակարգի նախնական գնահատումներ ՀԳՀՄ փորձագիտական խմբի կողմից, որպես տեխնիկական աջակցություն կազմակերպություններում ուսումնասիրվել են նաև աշխատատեղերի վիճակը, ԱՊ ոլորտում առկա փաստաթղթերը, անվտանգության նշանների առկայությունը,  տրամադրվել է խորհրդատվություն հետագա բարելավումների վերաբերյալ: ՀԳՀՄ փորձագետները և խորհրդատուները որոշակի ժամանակահատվածում աջակցել են մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպություններին առկա թերությունների վերացմանը՝ նպատակ ունենալով ԱՊ համակարգը հասցնել գերազանցության մակարդակի: Բացի այդ, տրամադրվել է  խորհրդատվություն ԱՄԿ ԱՊԿՀ 2001 (ILO-OSH 2001) ստանդարտի հիմնական պահանջների ներդրման վերաբերյալ, ինչպես նաև ներդրվել համակարգի որոշ էլեմենտներ: