Կարիերայի օր` միջին մասնագիտական և արհեստագործական մասնագիտությունների կողմնորոշմամբ

0
130

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 25-ին “Բեստ Վեստեռն Կոնգրես” հյուրանոցի շքասրահում անցկացվեց Կարիերայի օր` “Կողմնորոշում, կրթություն, ապագա աշխատանք” խորագրով: Միջոցառումն իրականացվեց մասնագիտական ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոնների զարգացման աջակցության շրջանակներում, որի հիմնական նպատակն էր նախնական և միջին մասնագիտական հաստատությունների և կարիերայի ստորաբաժանման պատասխանատուներին ներկայացնել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և ուսանողների կարիերայի պլանավորմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման ձևաչափը:

Սույն նախաձեռնությունն իրականություն դարձավ Եվրոպական կրթական հիմնադրամի օժանդակությամբ` “Գլոբալզարգացումներ” հիմնադրամի և “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության հետ աջակցությամբ:

Միջոցառումն ուներ երկու հիմնական խնդիր` աջակցել հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին ևնրանց ծնողներին` ստանալու կողմնորոշում, տեղեկատվություն և խորհրդատվություն ՄԿՈՒ հաստատություններում կրթություն ևուսուցում ստանալու, իսկ ուսանողներին` ապագա աշխատանք փնտրելու հնարավորությունների մասին:

Տոնավաճառին ներկա էին 36 մասնակից, այդ թվում` նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթականհաստատություններ, գործատուներ, ARMSCOOP գիտակրթական ցանցը և “Զբաղվածության պետականծառայություն” գործակալությունը:

Կարևորելով այս ձևաչափով միջոցառման անցկացումը` մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանն առանձնակի շեշտադրեցմասնագիտության գիտակցված ընտրության խնդիրը, որն ապագա կայուն զբաղվածության առաջնային նախադրյալն է:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Ա.Մանգասարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության և ուսուցման վարչությանպետ Ռ. Աբրահամյանը, բաժնի պետեր Ս. Համբարձումյանը, ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տ. Գասպարյանը,գործընկեր կառույցների պատասխանատուներ:

ՄԿՈՒ հաստատությունները հանդես եկան տաղավարներով և միաժամանակ ցուցադրելով վարպետաց դասեր իրենց մոտ ուսուցանվողտարբեր մասնագիտությունների գծով` այդպիսիով աշակերտների և նրանց ծնողների մոտ առավել լայն պատկերացում ստեղծելովկոնկրետ մասնագիտությունների, հաստատություններում դրանց ուսուցման գործընթացի մասին:

Տոնավաճառին մասնակցեց ավելի քան 200 աշակերտ, երիտասարդ և ծնող:

SHARE
Previous article
Next article