Ի գիտություն լրատվամիջոցների

0
97

“Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված “ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի” պահանջներին համապատասխան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինն իրականացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 տեսաձայնագրման օպերատոր կամ 2 լուսանկարիչ:
Հավատարմագրվելու համար մինչև ս/թ. դեկտեմբերի 29-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի անունով` նամակով կամ էլեկտրոնային փոստով /hasmik.khachatryan@mss.am/ ներկայացնել հետևյալ տվյալները.
1. լրատվամիջոցի անվանում,
2. լրագրողի անուն, ազգանուն,
3. բջջային հեռախոսի համար,
4. էլեկտրոնային փոստի հասցե: