ՀՀ եռակողմ պատվիրակությունը մեկնելու է Ժնև

0
73

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած եռակողմ պատվիրակությունը ս.թ. հունիսի 17-18-ը Ժնևում մասնակցելու է Աշխատանքի միջազգային համաժողովի 102-րդ նստաշրջանին: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) անդամակցության շրջանակներում ստանձնած ՀՀ պարտավորությունների համաձայն՝ պատվիրակության կազմում են նաև սոցիալական գործընկերների՝ արհմիությունների և գործատուների միության ներկայացուցիչները:

Ս.թ. հունիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԿ Գլխավոր Տնօրեն պարոն Գայ Ռայդերի, ինչպես նաև ԱՄԿ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

SHARE
Previous article
Next article