Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

0
84

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի (ԱԱՏՄ) հերթական նիստը, որին մասնակցել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, խորհրդի անդամներն՝ ի դեմս շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների։  

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի 1-ին եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման արդյունքներին։ Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության կողմից ներկայացվել է նույն ժամանակահատվածի վերաբերյալ հաշվետվություն՝ ելնելով տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում իրականացված ներքին հսկողության եզրակացություններից։   

Անդրադարձ է կատարվել նաև Տեսչական մարմնի կողմից կարգապահական կանոնների պահպանման ուսումնասիրության ու վերլուծության գործընթացներին, իրականացված վերահսկողական աշխատանքներին, ստուգումների պլանավորմանն ու վերլուծություններին առնչվող հարցերին։ Ներկայացվել և քննարկվել է նաև ԱԱՏՄ կառավարման խորհրդի աշխատակարգում փոփոխությունների վերաբերյալ առաջարկները։

Խորհրդի անդամներ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի գլխավոր խորհրդական Հովսեփ Պողոսյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը պարգևատրվել են Տեսչական մարմնի կրծքանշանով և շնորհակալագրով․ վերջիններս ավարտել են իրենց աշխատանքը խորհրդի կազմում՝ անդամության ռոտացիոն ժամկետը լրանալու պատճառով։