Մրցույթ՝ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների թվաքանակի համալրման նպատակով

0
84

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների թվաքանակի համալրման նպատակով։

Այն հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններն, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին և համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն, կարող են դիմել խորհրդի կազմում ընդգրկվելու համար։  

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող դիմումների ձևերը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3ar7MRv

Դիմումներն ու ոլորտային փորձառությունը հավաստող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել press@old.mlsa.am էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 10-ը ներառյալ՝ հաղորդագրության անվանում բաժնում նշելով «Հայտ–նախարարին կից հասարակական խորհրդի համալրում»։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ 010 52-14-31 հեռախոսահամարով։