0
72

“Փրկություն” հասարակական կազմակերպության մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոնի գործունեությանը ծանոթանալու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն այցելեց հաստատություն: Շրջայցի ընթացքում կազմակերպության նախագահ Ա. Աբրահամյանը նախարարին ներկայացրեց իրենց գործառույթները, խնդիրները, երեխաների աշխատանքները:

“Փրկություն” հաշմանդամ երեխաների կենտրոն ԲՀԿ-ն, 24 աշխատակիցներով, Երևան քաղաքում իրականացնում է սոցիալական, կրթական և առողջապահական ծառայությունների կարիք ունեցող 50 մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների և դեռահասների ցերեկային խնամքը և սոցիալական սպասարկումը:

Պարոն Ասատրյանը տպավորված էր հատուկ կարիքներով երեխաների հաջողություններով, ինչն անշուշտ վկայում է սպասարկող անձնակազմի սրտացավության և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին: “Այն, որ 50 երիտասարդ ձեր աշխատանքի շնորհիվ ապրում է ընտանիքում, և նրանց ծնողները հնարավորություն ունեն աշխատելու, ամենամեծ ձեռքբերումներից է: Զարգացնելով այս տիպի հաստատությունները, մենք կկարողանանք բեռնաթափել մանկատները: Ձեր փորձառությունն անհրաժեշտ է նման հաստատությունների համար պետական ստանդարտներ մշակելու, հանրապետությունում նման այլ կենտրոններ ստեղծելու համար”,- նշեց նախարարը: Նա առաջարկեց կազմակերպության կարիքները մեկ անգամ ևս գնահատել, կազմել ծրագիր` համատեղ քննարկելու համար:

Նշենք, որ կարևորելով կենտրոնի աշխատանքը`  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վճարում է կազմակերպության աշխատակիցների աշխատավարձը:

SHARE
Previous article
Next article