Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը

0
75

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ս/թ. մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում մեկնարկում է  Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը:

Ծրագիրն ունի երեք ուղղություն.

  1. աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի) տրամադրում,
  2. մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում,
  3. աշխատանքի տոնավաճառի կազմակերպում:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծրագրում ընդգրկվելու համար սիրիահայերը կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալություն (հասցե` ք. Երևան, Կարապետ Ուլնեցու 68) կամ զանգահարել 29-81-08 հեռախոսահամարով:

SHARE
Previous article
Next article