0
71

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սկսվել է հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունում տեխնիկական վերազինման և կենսաթոշակների վճարման ցուցակների ձևավորման գործընթացի վերակազմակերպման աշխատանքների հետևանքով, տեղեկատվության կանոնակարգման և ճշգրտման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ շահառուների անունները դուրս մնացած լինեն կենսաթոշակների վճարման ցուցակներից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայցում է կենսաթոշակառուների ներողամտությունը և հայտնում, որ առկա տեղեկատվությունը կանոնակարգելուց և ճշգրտելուց հետո  այս ամսվա ընթացքում վճարման ծառայություններ իրականցնող կազմակերպություններին կփոխանցվեն կենսաթոշակների վճարման լրացուցիչ ցուցակներ:

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն