ՎԿԱՅԱԳՐԻ ՍՏԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՐԳԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

0
86

Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացին, որը Ռուսաստանի Դաշնություն մուտք է գործել առանց վիզայի անհրաժեշտության պահանջի կարգի, վկայագիր ստանալու համար Դաշնային միգրացիոն ծառայության /ԴՄԾ/ տարածքային մարմին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

 

  1. վկայագիր ստանալու մասին դիմում,
  2. տվյալ օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ, որը որպես այդպիսին ճանաչված է Ռուսաստանի Դաշնության կողմից,
  3. Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին տվյալ օտարերկրյա քաղաքացու միգրացիոն քարտ` նշագրված սահմանապահ մարմնի կամ ԴՄԾ տարածքային մարմնի կողմից /տվյալ օտարերկրյա քաղաքացուն վերոնշյալ միգրացիոն քարտը տրամադրելու մասին նշումով/,
  4. հարկերի ու տուրքերի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ հաստատված կարգի համաձայն` վկայագրի հիման վրա նախկինում ֆիզիկական անձի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար ֆիզիկական անձանց` ֆիքսված կանխավճարների տեսքով կատարված եկամտահարկի վճարումը հաստատող փաստաթղթեր (այսուհետ` հարկերը վճարելու մասին փաստաթուղթ),
  5. ֆիզիկական անձանց մոտ նման օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության տեսակների մասին տեղեկություններ, որոնք պետք է ներկայացվեն ԴՄԾ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան:

Առաջին անգամ վկայագիր ստանալու համար դիմելու դեպքում հարկերի ու տուրքերի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ հաստատված կարգի համաձայն` վկայագրի հիման վրա նախկինում ֆիզիկական անձի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար ֆիզիկական անձանց` ֆիքսված կանխավճարների տեսքով կատարված եկամտահարկի վճարումը հաստատող փաստաթղթերը և ֆիզիկական անձանց մոտ նման օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության տեսակների մասին տեղեկությունները չեն ներկայացվում:

Առանց վիզայի անհրաժեշտության պահանջի կարգի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործած ֆիզիկական անձի կողմից վկայագիր ստանալու մասին դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում ԴՄԾ-ի տարածքային մարմինը պարտավոր է տվյալ օտարերկրյա քաղաքացուն տալ վկայագիր կամ վկայագիրը տալու մերժման մասին ծանուցագիր:

Վկայագիրը տրվում է 1-3 ամսով: Վկայագրի գործողության ժամկետը կարող է բազմակի անգամ երկարեցվել` չգերազանցելով երեք ամիսը: Ընդ որում, վկայագրի գործողության ընդհանուր ժամկետը` հաշվի առնելով նաև դրա գործողության ժամկետների երկարացումները, հանձնման օրից սկսած չի կարող գերազանցել 12 ամիսը:

Վկայագրի վավերականության ժամկետը համարվում է երկարացված այն ժամանակահատվածի համար, որի համար որ վճարվել է վկայագրի հիման վրա ֆիզիկական անձանց` ֆիքսված կանխավճարների տեսքով կատարված եկամտահարկը` հարկերի ու տուրքերի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ հաստատված կարգի համաձայն: Այդ դեպքում չի պահանջվում դիմել ԴՄԾ-ի տարածքային մարմիններ:

Հակառակ դեպքում վկայագրի գործողության ժամկետը համարվում է ավարտված վճարված հարկի ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող օրվանից:

Վկայագրի տրման օրվանից հաշված տասներկու ամիսը լրանալուց հետո օտարերկրյա քաղաքացին, նոր վկայագիր ստանալու համար, իրավունք ունի դիմել ԴՄԾ-ի տարածքային մարմիններ:

Վկայագիրը տրվում է անձամբ օտարերկրյա քաղաքացուն, տվյալ օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող և Ռուսաստանի Դաշնության կողմից որպես այդպիսին ճանաչված անձը հաստատող փաստաթուղթ ու վկայագրի համապատասխան ժամկետի համար հարկի մուծման վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

Վկայագիրն օտարերկրյա քաղաքացուն իրավունք է տալիս աշխատանքային գործունեություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության այն սուբյեկտի տարածքում, որտեղ որ այն տրվել է:

Այն դեպքում, եթե օտարերկրյա քաղաքացու վկայագրի ժամկետը չի երկարացվել կամ նա չի ստացել նոր արտոնագիր, ապա տվյալ օտարերկրյա քաղաքացին պարտավոր է վկայագրի ժամկետը լրանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունից: Այդ տասնհինգ օրվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին համարվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում օրինական գտնվող անձ:

Համաձայն “Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին” թիվ 115-Փ3 դաշնային օրենքի` վկայագիր ունեցող օտարերկրյա քաղաքացու կողմից ֆիզիկական անձի մոտ աշխատանքային գործունեություն չհանդիսացող գործունեության իրականացման համար տվյալ օտարերկրյա քաղաքացին պարտավոր է ստանալ աշխատանքի թույլտվություն:

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ (ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

____________________________________________________________________________
(Ռուսաստանի ԴՄԾ-ի տարածքային մարմնի անվանումը)

 

  1. Օտարերկրյա քաղաքացու (քաղաքացիություն չունեցող անձի) մասին տվյալներ.

 

1.1. ________________________________________________________________________________________

(ազգանուն, անուն, առկայության դեպքում` հայրանուն)

 

1.2. Անձը հաստատող փաստաթուղթ` ճանաչված Ռուսաստանի Դաշնության կողմից

___________________________________________­_________________________________________________ ____________________________________________________________________________________________

(անվանում, սերիա, համար, ում կողմից և երբ է տրվել)

 

1.3. Ծննդյան ամսաթիվ _______________________________________________________________________

(օր, ամիս, տարի)

 

1.4. Քաղաքացիություն (առկայության դեպքում) ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­__________________________________________

 

1.5. Բնակության (գտնվելու) վայրի հասցե.

փոստային ինդեքս ______________ շրջան ___________________________________________________

թաղամաս______________________ քաղաք _________________________________________

բնակության վայր________________________________ փողոց __________________________________

տուն________________________________ մասնաշենք ________________________

բնակարան ______________________________________

 

  1. Վկայական N _____________________________________________________________

սկսված___________________________մինչև __________________________________

(օր, ամիս, տարի)                                             (օր, ամիս, տարի)

 

  1. Աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

 

հ/հ Մասնագիտության անվանումն ըստ աշխատողների մասնագիտությունների, ծառայողների պաշտոնների և աշխատավարձերի կատեգորիայի համառուսական դասակարգիչի (ԱԾԱԿՀԴ) Կոդ` ըստ ԱԾԱԿՀԴ-ի Աշխատանքային գործունեության տեսակի կոդ` ըստ ՀԴ 010-93-ի
1.      
2.      
3.      

 

Հաստատում եմ տեղեկատվության իսկությունը

________________________                                        _______________________­

(ստորագրություն)                                                                  (լրացման ամսաթիվ)