Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

0
66

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին հաշմանդամների միջազգային օրվա առիթով <Արամ Խաչատրյան> մեծ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> ՄԱԿ-ի կոնվենցիային նվիրված հանդիսավոր միջոցառում, որի խորագիրն է <Միանանք հանուն հավասար հնարավորությունների>:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գործատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ողջույնի տեսքով հանդես կգա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը: Ելույթ կունենան հայկական երգարվեստի ներկայացուցիչներ, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձինք: