Երեխաների խնամքի հաստատություններում բժշկական օգնության տրամադրման և վերականգնողական թերապիաների որակի բարելավման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Նախարար Նարեկ Մկրտչյանն ու ԲՀԿ նախագահ Տատյանա Հովհաննիսյանն ընդգծել են ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում (այդ թվում՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում) բժշկական սենյակների հագեցվածության ապահովման, բուժանձնակազմի կարողությունների զարգացման, տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։
Շեշտվել է նաև շարունակական աշխատանքների կարևորությունն առողջական խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու գործընթացում։