ՄՐՑՈՒՅԹ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՀԱՐԹԱԿԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

0
106

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

Հայաստան

«Աշխատանքի էլեկտրոնային բորսա»

EFSD դրամաշնորհ

Առաջադրանքի անվանումը՝ Գործատուների և աշխատանք փնտրողների համար հասանելի՝ Աշխատանքի էլեկտրոնային բորսայի պետական հարթակի մշակում, փորձարկում, տեղադրում և ներդրում

Հղման համար՝ EFSD – ELE-CS/2/2023

Հայաստանի Հանրապետությունը ստացել է 518,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» աջակցման  ծրագրի համար և նպատակ ունի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայությունները») ներառում են.

  • Տեխնիկական առաջադրանքի (ՏԱ) ուսումնասիրություն, Ծրագրի իրականացման խմբի (ԾԻԽ) ​​ներկայացուցիչների հետ հանդիպումների անցկացում և «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» (պլատֆորմ) պետական ​​միասնական հարթակի համապատասխան բնութագրերին և ծրագրի կառավարման գործընթացին վերաբերող բոլոր հարցերի պարզաբանում (ամբողջ ծրագրի ընթացքում);
  • Հարթակի ստեղծում՝ համաձայն ՏԱ-ի պահանջների, որը ներառում է հետևյալ ծառայությունները. UI/UX (User Interface/User Experience) նախագծի մշակում, հարթակի տվյալների շտեմարանի նախագծում և մշակում, հարթակի ծրագրային ապահովման մշակում և փորձարկում (ներառյալ ալֆա, ֆունկցիոնալ, միաժամանակյա բազմակի օգտատերերի, բետա և օգտվողի ընդունման թեստավորում), հարթակի տեղակայում տարբեր միջավայրում (ծրագրային ապահովման, թեստավորման, հիմնական);
  • Փաստաթղթերի մշակում, որը ներառում է հետևյալ փաստաթղթերի մշակումը և տրամադրումը ԾԻԽ-ին՝ Օգտագործողի ձեռնարկ, Գործառնական ձեռնարկ համակարգի ադմինիստրատորի համար, Տեղադրման ձեռնարկ, Տեղակայման ձեռնարկ, Աջակցման ձեռնարկ, Գործողության ձեռնարկ, Խափանումների կառավարման ձեռնարկ;
  • Դասընթացավարների վերապատրաստում, որը ներառում է ԾԻԽ-ի կողմից տրամադրվող հետևյալ խմբերի ուսուցումը՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների դասընթացավարների վերապատրաստում (ԴՎ), Համակարգի ադմինիստրատորների վերապատրաստում և ԾԻԽ-ի տեխնիկական անձնակազմի ուսուցում:

Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 120 օր է։

Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի մայիսին։

Տեխնիկական առաջադրանքի (ՏԱ) մանրամասները  կցված են այս հարցմանը՝ հետաքրքրություն արտահայտելու համար։

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, որը հանդես է գալիս որպես ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ») այժմ հրավիրում է իրավասու խորհրդատվական ընկերություններին («Խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն փաստաթղթեր և տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար: Որակավորման պահանջներն են.

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես անհատական խորհրդատու կամ կոնսորցիումի մաս՝ ծրագրային ապահովման մշակման/ծրագրավորման և բիզնես գործընթացների վերլուծության ոլորտում։
  • Զբաղվածության կամ աշխատաշուկայի ոլորտում տեղեկատվական հարթակի ստեղծման փորձ, որը համեմատելի է Աշխատանքի էլեկտրոնային բորսայի պետական ​​հարթակի հետ հետևյալ բնութագրերով՝
    •  ֆունկցիոնալության շրջանակը
    •  ծրագրի շրջանակներում կատարված գործողությունները.
  • Հայաստանի Հանրապետությունում կամ ԵԱՏՄ և ԵՄ երկրներում վերջին 5 տարիների ընթացքում (2017-2022) առնվազն 2 պայմանագրերի հաջող իրականացում, որոնք ներառում են վերը նշված բնութագրերին նման տեղեկատվական համակարգերի նախագծում, մշակում, փորձարկում և ներդրում: Տարբեր աղբյուրներից (ներքին և արտաքին) ավտոմատացված տվյալների հավաքագրման փորձը, որը ներառում է հաշվետվությունների մշակումը, պահպանումը և կառավարումը, կդիտարկվի որպես նմանատիպ փորձ, եթե այն ունի տվյալների համադրելի ծավալ և կառուցվածք, մասշտաբ և անվտանգության միջոցներ:

Կարճ ցանկում ներառվելու չափանիշներ.

  • Ծրագրային ապահովման մշակման/ծրագրավորման և բիզնես գործընթացների վերլուծության ոլորտում ընդհանուր որակավորում և փորձ,
  • Կառավարական հատվածում տեղեկատվական համակարգերի և հարթակների նախագծման, մշակման, փորձարկման և ներդրման հատուկ որակավորում և փորձ:

Հիմնական փորձագետները չեն գնահատվի կարճ ցուցակի փուլում:

Խորհրդատուն կընտրվի Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (վերջին անգամ հաստատվել է 2018 թվականի նոյեմբերին) և ԿԶԵՀ-ի կողմից համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը ( փոփոխության է երթարկվել 2018թ նոյեմբեր) (https://efsd.org/en/about/documents/policies_and_procedures/ ):

Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների կամ ենթախորհրդատվական ձևով՝ իրենց որակավորումը բարձրացնելու նպատակով: Համատեղ ձեռնարկության դեպքում համատեղ ձեռնարկության բոլոր գործընկերները հավասար պատասխանատվություն  կկրեն ամբողջ պայմանագրի համար, եթե ընտրվեն:

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ աշխատանքային ժամերին, Հայաստան, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68, +(374-11) 50 18 06, ժամը 09:00-ից մինչև 18:00.

Հետաքրքրության հայտերը անգլերեն, կամ ռուսերեն, կամ հայերեն  պետք է գրավոր (հստակ ձևաչափ չի պահանջվում) ներկայացնել ստորև նշված հասցեով անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի մարտի 14-ը: Էլ. հասցեի առարկան պետք է լինի. Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր EFSD – ELE-CS/2/2023:

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ

Հայաստան,  Երևան 0069 , Կարապետ Ուլնեցի 68

Հեռ։ +(374-11) 50-18-06

E-mail: info@nork.am

Անահիտ Պարզյան, տնօրեն

Ստացողի պաշտոկանան վեբ կայք: www.nork.am, www.nork.am/en/

EFSD պաշտանական կայք: https://efsd.org/en/

Փաթեթի հայերեն տարբերակը՝ Մաս 1, Մաս 2

Փաթեթի անգլերեն տարբերակը՝ Մաս 1, Մաս 2

Փաթեթի ռուսերեն տարբերակը՝ Մաս 1, Մաս 2