0
84

2012 թվականի ընթացքում “Հայկական ակնաբուժության նախագիծ” բարեգործական հիմնադրամն իր մասնագետների խմբով պարբերաբար այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տուն-ինտերնատներ, որտեղ տեսողության հետ խնդիրներ ունեցող տարեցներին մատուցել է իր ծառայությունները` ակնահատակի զննում, աչքի ճնշման չափում, ակնոցի կորեկցիա:

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում շուրջ 125 տարեցի անվճար տրամադրվել է օպտիկական ակնոց, 23-ը վիրահատվել են, 2-ը` ստացել լազերային բուժում:

Այս տարիքում մարդու համար տեսողությունը կարևորագույն հոգեբանական խնդիր է, որն իհարկե, ամբողջությամբ հնարավոր չէ վերականգնել, բայց հետևողական լինելու դեպքում հնարավոր է կանխարգելել վատթարացումը, պահպանել եղածը:

SHARE
Previous article
Next article