0
114

Դեկտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, “Մարի Իզմիրլյանի” անվան մանկատանը, Ամանորի և սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` “Արաբկիր” մանկական պոլիկլինիկան, “Ապավեն” բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էին բարեգործական ակցիա, որի նպատակն էր սաների առողջական վիճակի գնահատումն ու հետագա հսկողությունը:

Ակցիան նվիրված էր Հաշմանդամների միջազգային օրվան, որի շրջանակներում 11 հոգանոց բժշկական նեղ մասնագիտական խմբի կողմից կատարվեց մանկատանը խնամվող բոլոր երեխաների արյան լաբորատոր հետազոտություն, սոնոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, քիթ-կոկորդ-ականջաբանի, մանկական գինեկոլոգի, սրտաբանի, նյարդաբանի, վիրաբույժի և մանկաբույժի խորհրդատվություն:

Մանկատան 83 սաների մեծ մասը մանկուց հաշմանդամ են: Այս հետազոտության արդյունքում այն երեխաները, որոնք ունեն նեղ մասնագիտական ուսումնասիրության կարիք, այլ հաստատություններում կենթարկվեն ավելի խորը հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում նրանց բուժումը կիրականացվի պետպատվերի շրջանակներում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:

SHARE
Previous article
Next article