0
82

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան պարոն Տրայան Հրիստեային և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Հենրիեթ Ահրենսին:

Քննարկվեցին Եվրոպական Միության հետ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում իրականացվող համագործակցության հարցերը: Մասնավորապես` քննարկվեցին աշխատանքային միգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները և համագործակցության շրջանակները, ՄԿՈՒ ոլորտի և երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը:

Նախարարը բարձր գնահատեց Եվրոպական Միության հետ համագործակցությունը և ոլորտի բարեփոխումների գործընթացին ԵՄ կառույցների կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նա հյուրերին ներկայացրերց ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացը: Գոհունակություն հայտնելով բարեփոխումների գործընթացում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ` նախարարը մեծապես կարևորեց մյուս գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Պարոն Հրիստեան շնորհակալություն հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի տարբեր ուղղություններով իրականացվող համագործակցության համար, բարձր գնահատեց իրականացվող բարեփոխումները և արձանագրած առաջընթացը: Կարևորելով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացը` դեսպանը պատրաստակամություն հայտնեց դիտարկել այս ուղղությամբ համագործակցության հնարավոր եզրերը:

SHARE
Previous article
Next article