0
78

Ս/թ դեկտեմբերի 11-ին տեղի ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի, և գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էին “Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում” թեմայով խորհրդարանային լսումներ, որոնց մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, նախարարներ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ելույթ ունեցողները  հիմնականում նշում էին երեխայի կրթության, սոցիալական աջակցության, առողջապահության, մշակութային կյանքին հաղորդակցության, արտադպրոցական դաստիարակության, տեղաշարժման և մատչելի միջավայրի հասանելիության խնդիրները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն իր ելույթում մասնավորապես նշեց,-“Այս խնդիրները մեզ ևս մտահոգում են և մենք դրանց լուծումներ ենք տալիս մեր ծրագրերում: Նախարարության մոտեցումը մեկն է` երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպել ընտանիքում: Միայն բոլորիս համատեղ ջանքերով հնարավոր կլինի ձևավորել համակարգ, որը կտա այդ հնարավորությունը, ինչը ենթադրում է սոցիալական պաշտպանության, առողջապահության և կրթության ոլորտների շարունակական  համագործակցություն”: Նախարարը խոսեց նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության, ցերեկային խնամքի հաստատությունների ցանցի ընդլայնման, մանկատների բեռնաթափման կարևորության և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

SHARE
Previous article
Next article