0
84

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Պարոն դեսպանը նշեց, որ հետաքրքրված է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերով: Նկատի ունենալով այցի ճանաչողական բնույթը` նախարարը հյուրի խնդրանքով ներկայացրեց աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գերակայությունները, մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի իրականացման, տեղեկատվական առցանց համակարգերի ներդրման, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Պարոն դեսպանը նշեց, որ տպավորված է պատմական կարճ ժամանակահատվածում ոլորտում իրականացրած բարեփոխումներով: Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում: Կողմերը ցանկություն հայտնեցին շարունակել տեղեկատվության փոխանակումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

SHARE
Previous article
Next article