0
122

ՀՀ կառավարությունը 2012թ. դեկտեմբերի 6-ի նիստում ընդունել է “Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ կառավարության  որոշումը:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացման և օպտիմալացման անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքում չկան սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման, ինչպես նաև գնումներով զբաղվող ստորաբաժանումներ: Ոլորտային ստորաբաժանումները լիարժեքորեն չեն կարողանում համատեղել ոլորտային և զարգացման գործառույթները:

Չկա գնումների գործընթացը համակարգող պատասխանատու ստորաբաժանում, մինչդեռ գնումների գործընթացը չի կարող արդյունավետ իրականացվել առանց հատուկ դրա համար ստեղծված պատասխանատու ստորաբաժանման, քանի որ այն պահանջում է բարձր պատրաստվածություն և մասնագիտական գիտելիքներ գնումների ոլորտում:

Նախատեսվում է լուծարել ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի, իրավաբանական վարչություները, ինչպես նաև միջազգային կապերի, տնտեսական և անձնակազմի կառավարման բաժինները և դրանց հենքի վրա ստեղծել վերլուծության և մոնիթորինգի, միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի, իրավաբանական և անձնակազմի կառավարման վարչություններ, ինչպես նաև գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժին:

Այսպիսով, նախարարությունը կունենա հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները`

  1. Վարչություններ

Աշխատանքի և զբաղվածության վարչություն

Սոցիալական աջակցության վարչություն

Վերլուծության և մոնիթորինգի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություն

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն

Կենսաթոշակային ապահովության վարչություն

Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչություն

Իրավաբանական և անձնակազմի կառավարման վարչություն

  1. Քարտուղարություն
  2. Բաժիններ

Հասարակայնության հետ կապերի բաժին

Ժողովրդագրության բաժին

Ներքին աուդիտի բաժին

Գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժին:

SHARE
Previous article
Next article