Նախարար Մկրտչյանը մասնակցում է AIM 2023 համաժողովին

0
135

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Annual Investment Meeting (AIM 2023) ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցում է «Հանդուրժողականության դերը՝ ներդրումների և բարգավաճման գործընթացում» թեմայով քննարկմանը։

Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրների ղեկավարներ, նախարարներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և այլ մասնակիցներ՝ 174 երկրից։  

Համաժողովը մասնակից երկրներին հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել իրենց ներդրումային հնարավորությունների և տնտեսական պայմանների մասին, կատարել ներդրումային շնորհանդեսներ և պլանավորել փակ կլոր սեղաններ՝ նպատակային ներդրողների մասնակցությամբ։

Ելույթների ընթացքում բանախոսներն ընդգծել են հանդուրժողականության դերը տարբեր սոցիալական, կրոնական և էթնիկ խմբերի տեսանկյունից, ինչպես նաև կառավարությունների կողմից վարվող քաղաքականությունը՝ սոցիալական համակեցության արդյունավետ էկոհամակարգի ստեղծման գործում, որն էլ իր հերթին կարող է նպաստել ներդրումների ծավալին։