«Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին տրվել են ավարտական վկայականներ

0
100

Կարևորելով սոցիալական աշխատողի կարողություների և հմտությունների կատարելագործումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից շարունակվում է իրականացվել «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման եռամսյա դասընթացը։ Այսօր ամփոփվել են դասընթացի արդյունքներն ու հաջողությամբ ավարտած շուրջ 30 մասնակցի հանձնվել են ավարտական վկայականներ։  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ևս մասնակցել է դասընթացի մասնակիցներին տրվող ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Վերջինս շնորհակալություն է հայտնել սոցիալական աշխատողի դժվարին և պահանջված մասնագիտությունն ընտրելու համար՝ նշելով, որ պարբերաբար իրականացվող մասնագիտական վերապատրաստումները նպատակ ունեն նոր գիտելիքներ և կարողություններ փոխանցել սոցիալական աշխատողների շարքերը համալրող անձանց։

Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրել են «Սոցիալական աշխատանք» մասնագիտությանն առնչվող թեմաներ, ստացել անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ՝ հետագայում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու և սոցիալական պաշտպանության համակարգում ավելի վստահ գործելու համար։