Նախարար Արտեմ Ասատրյանը ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

0
79

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հունվարի 29-ին ընդունել է ՀՀ  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին:

Նախարար  Արտեմ Ասատրյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում  դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ  և արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝  համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, սոցիալական աշխատողի ինսիտիտուտի  կայացումը, սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների ամբողջական գնահատումն ու գնահատված կարիքին համապատասխան սոցիալական ծառայությունների  տրամադրումը: Հանդիպմանը քննարկվել է նաև  բազմաստիճան կենսաթոշակային համակարգը:

Դեսպան Թիան Էրլունին  բարձր է գնահատել  ոլորտում իրականացվող բարեփոխումները, հատկապես ընդգծել է կենսաթոշակային նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը՝  նշելով, որ բավական ուսումնասիրել է համակարգը և  գնահատում է դրա արդյունավետությունը:  Դեսպանը  հետաքրքրվել է նաև երիտասարդների   զբաղվածության  խնդիրներով:

Զբաղվածության ոլորտում իրականացվող նոր քաղաքականությունը ներկայացնելիս՝  նախարարը ընդգծել է, որ այն հիմնականում ուղղված է երիտասարդների զբաղվածության ապահովմանը: «Զբաղվածության պետական տասնմեկ ակտիվ ծրագրեր են այսօր իրականացվում, որոնք վերապատրաստում, վերաորակավորում են երիտասարդներին և անմրցունակ անձանց աշխատաշուկայում իրենց  տեղը զբաղեցնելու համար: Շուրջ 17000 անձ այսօր ապահովված է կայուն և ժամանակավոր զբաղվածությամբ նշածս  պետական զբաղվածության ծրագրերով»,-նշել է նախարարը:

Հանդիպման ավարտին դեսպանը Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանատունը պատրաստակամ  է  սոցիալական  ոլորտում  ամրապնդել համագործակցությունը և կայունացնել գործընկերային հարաբերությունները: