Մինչև ՍԴ-ի կենսաթոշակային հարցի քննության ամբողջական ավարտը որևէ տույժ և տուգանք չի կիրառվի. Արտեմ Ասատրյան

0
80

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է “Արմենպրես”-ի հարցին կապված Սահմանադրական դատարանի որոշմանը “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ:

Հարց. Պարոն Ասատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը:

Պատասխան.Սահմանադրական դատարանի որոշումները չեն մեկնաբանվում, այլ կատարվում են, ինչընշանակում է, որ մինչև Սահմանադրական դատարանի կողմից հարցի քննության ամբողջական ավարտըորևէ տույժ և տուգանք չի կիրառվելու:

Միևնույն ժամանակ, քանի որ “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 2-րդմասով պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները արդենիսկ ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից, կոչ եմ անում ՀՀ այն քաղաքացիներին, ովքերընդգրկվել են կուտակային համակարգում, օրենքով սահմանված կարգով իրացնել կուտակայինհիմնադրամի ընտրության իրենց օրինական իրավունքը:

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: