ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 739-Ն որոշման 4-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թվով 13 ՀՀ բանկի ներկայացրել է սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքելու առաջարկ: Նախաձեռնությանն արձագանքել է 10 բանկ, որոնց կողմից ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի 1691-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված օրինակելի ձևին համապատասխան ներկայացվել են պայմանագրերի նախագծեր: Ներկայումս պայմանգրերի կնքման գործընթացը շարունակվում է:
Սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրեր կնքելու նախաձեռնություն ներկայացրած բանկերն են.
- “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ” ՓԲԸ
- “ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ” ՓԲԸ
- “ԱՌԵԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ” ՓԲԸ
- “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ԲԲԸ
- “ԱՐՑԱԽԲԱՆԿ” ՓԲԸ
- “ԲՏԱ ԲԱՆԿ” ՓԲԸ
- “ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ” ՓԲԸ
- “ՀԱՅԲԻԶՆԵՍ ԲԱՆԿ” ՓԲԸ
- “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ
- “ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ” ՓԲԸ