0
123

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Նիստում բացման խոսքով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:

Օրակարգը հաստատելուց հետո աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Ա.Գևորգյանը հակիրճ տեղեկատվություն ներկայացրեց Հանձնաժողովի` նախորդ նիստից (ս.թ. մարտից) մինչ օրս կատարված աշխատանքների մասին:

Մասնավորապես` նախարարությունը մշակել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել <<Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացումն ապահովող` 2013-2017 թվականների միջոցառումների ծրագիրը>>, մշակվել է նաև <<ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 7-ի  թիվ 1874-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը ևս ներկայացվել է ՀՀ կառավարություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Մխիթարյանն ամփոփ ներկայացրեց նախարարության կողմից մշակված «Տարեցներին անվճար, համավճարով կամ վճարովի հիմունքներով սոցիալական ծառայությունների տրամադրման հայեցակարգիե նախագիծը, համաձայն որի՝ հանրապետությունում կներդրվեն տարեցներին տրամադրվող նոր ծառայություններ, որոնք կհիմնվեն տարեցների գնահատված կարիքների, նրանց կարգավիճակի և հնարավորությունների վրա: