ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ(ՆԵՐԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0
139

Մրցույթի ծածկագիրն է` ԼՍՀ-13/1

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը (այսուհետ` Նախարարության աշխատակազմ), որը գտնվում է Երևան, Կառավարական տուն 3 հասցեում, պետական հավաստագրերի հիման վրա եվրոպական արտադրության լսողական սարքեր տրամադրող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) ընտրության նպատակով, հայտարարում է մրցույթ (այսուհետ` Մրցույթ):

Մրցույթի արդյունքում ընտրված մասնակցիներին սահմանված կարգով կառաջարկվի՝ պետական հավաստագրերի հիման վրա, եվրոպական արտադրության լսողական սարքերի (այսուհետ` Լսողական սարք) տրամադրման և հարմարեցման նպատակով կնքել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 29-ի N 145-Ա/1 հրամանով հաստատված պետական հավաստագրերի հիման վրա եվրոպական արտադրության լսողական սարքեր տրամադրելու մասին պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), պայմանագրի օրինակելի ձևը կցվում է:

Մրցույթում ընտրված մասնակիցը (ները) պետք է մատուցի պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարքերի տրամադրման  և հարմարեցման ծառայություն:

Սույն հայտարարությունը  և հրավերը  Նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու օրվանից հաշված  10 օրացուցային օրվա ընթացքում Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները Մրցույթի հայտերի բացման օրվա ժամը 10:00-ն հայտերը պետք  է ներկայացնեն` պատվիրված նամակով ուղարկելու դեպքում` (Երևան, Կառավարական տուն 3 հասցեով), իսկ առձեռն հանձնելու դեպքում` Նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների վարչություն (Երևան, Կառավարական տուն 3 հասցեի 3-րդ հարկի  309  սենյակ):

Մասնակիցի(ների) որակավորման տվյալների` մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակից(ներ)ը պետք է պատվիրատուին ներկայացնեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013 թվականի օգոստոսի 29-ի N 121-Ն հրամանով սահմանված հետևյալ  փաստաթղթերի ցանկը`

  1. Մրցույթին մասնակցելու կամահայտնության վերաբերյալ Նախարարությանը հասցեագրած գրությունը, որը պետք է պարունակի՝ Մրցույթին մասնակցել ցանկացող անձի անվանման, կազմակերպական-իրավական ձևի, գտնվելու և գործունեության իրականացման վայրի, կապի միջոցների (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ), Մրցույթի լոտին` հրավերով ներկայացվող կողմնորոշիչ տեխնիկական բնութագրերով կամ որակական առումով դրանց համարժեք տեխնիկական բնութագրերով կամ ավելի որակյալ տեխնիկական բնութագրերով լսողական սարքերի տեղադրման և հարմարեցման ծառայություների մատուցման վերաբերյալ տեղեկանք.
  2. աշխատողների ընդհանուր թվաքանակի, քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների թվաքանակի մասին,  շեմքային տոնային աուդիոմետրիա իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների, եվրոպական արտադրության լսողական սարքերի (այսուհետ` լսողական սարք)  առկայությունը հավաստող համապատասխան փաստաթղթերի մասին Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված տեղեկանքները.
  3.  Կազմակերպության նախկինում ունեցած աշխատանքային գործունեության մասին տեղեկանքը, որում ներառվում են նաև տեղեկություններ վերջին մեկ տարվա ընթացքում լսողական սարքերի ձեռք բերման և շահառուներին տրամադրման փորձի առկայության մասին.
  4. Կազմակերպության գործադիր մարմնի կողմից տրված  լուծարման գործընթացում չգտնվելու մասին տեղեկանքը.
  5. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հավաստիացումն առ այն, որ Կազմակերպության տնօրենների (դիտորդ) խորհրդի և գործադիր մարմնի անդամները հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում չեն դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության համար  (կամ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված է), օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկված չեն ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից, քրեական գործով ներգրավված չեն որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ, Կազմակերպությունը սնանկ ճանաչված չէ, հայտի ներկայացման օրվա դրությամբ իրազեկված չէ դատարանի վարույթում Կազմակերպության սնանկության վերաբերյալ գործի քննության մասին և պատասխանատու է հայտում ներառված տեղեկատվության իսկության, արժանահավատության համար:

Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Կազմակերպության  գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում).

  1.  Կազմակերպության՝ բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՎԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ(ՆԵՐԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՄՐՑՈՒՅԹ  ԱՆԿԱՑՆԵԼՈՒ 

Հարգելի մասնակից (ներ)

Նախքան Մրցույթի հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

Սույն հրավերը տրամադրվում է ի լրումն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից (այսուհետև` Պատվիրատու) պետական հավաստագրերի հիման վրա,  եվրոպական արտադրության լսողական սարքերի (այսուհետ` Լսողական սարք) ձեռքբերման նպատակով,  ԼՍՀ-13/1 ծածկագրով անցկացվող Մրցույթի հայտարարության: Սույն հրավերը կազմվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013 թվականի օգոստոսի 29-ի N 121-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող կազմակերպության (այսուհետև` նաև Մասնակից(ներ)) տեղեկացնելու մրցույթի պայմանների` տրամադրվող ծառայություն մատուցող կազմակերպության ընտրության  և նրա հետ պայմանագիր կնքելու մասին,  ինչպես նաև օժանդակելու մրցույթի հայտը պատրաստելիս:

Մրցույթի հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք բավարարում են սույն հրավերի 1-ին կետով սահմանված պահանջները:

Սույն մրցույթի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Սույն մրցույթի հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

  1.   Մրցույթին մասնակցելու իրավունքի պահանջները և որակավորման չափանիշները

1.1 Մրցույթին մասնակցելու համար գործընթացի ցանկացած փուլում Մասնակից(ներ)ը պետք է բավարարի սույն հրավերով սահմանված որակավորման հետևյալ չափանիշները`

1) ունի բժշկական օգնության և սպասարկման  իրականացման լիցենզիա.

2) ունի քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտական որակավորում ունեցող  աշխատողներ.

3) ունի շեմքային տոնային աուդիոմետրիա իրականացնելու բավարար հնարավորություններ և տեխնիկական միջոցներ.

4) ունի վերջին մեկ տարվա ընթացքում եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռք բերման և շահառուներին տրամադրման անհրաժեշտ փորձ.

5) չունի ժամկետանց հարկային պարտավորություններ.

6) չի գտնվում լուծարման գործընթացում, սնանկ ճանաչված չէ, դատարանի վարույթում չի քննվում Կազմակերպությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում.

7) տնօրենների (դիտորդ) խորհրդի և գործադիր մարմնի անդամները հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում չեն դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության համար (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված է), օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկված չեն ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից, քրեական գործով ներգրավված չեն որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

8) հայտը ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում չունեն Նախարարության հետ կնքած որևէ պայմանագրով ստանձնած պարտավորությունների էական խախտում.

9) որպես Մրցույթի արդյունքում ընտրված մասնակից(ներ), երբևէ չեն հրաժարվել կնքելու Լսողական սարքերի տրամադրման համապատասխան պայմանագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը չկնքելը պայմանավորված է եղել  իրենցից անկախ որևէ հանգամանքով:

1.2 Մրցույթին մասնակցելու համար Կազմակերպության կողմից տրամադրվող Լսողական սարքերը պետք է լինեն դանիական արտադրության “Oticon A/S”, շվեյցարական արտադրության “Phonak AG” և “Bernafone AG”, գերմանական արտադրության “Simens  Audiologische Technik Gmb H”, “Audiofon Gmb H&Co.KG” և “Kind Horgerate  GmbH&Co.KG” կամ որակական առումով դրանց համարժեքը և ունենան ստորև նշված տեխնիկական բնութագրերը.

1)  հզորություն (ուժգնացում)՝

ա. թեթև կորուստների դեպքում՝ լրիվ ակուստիկ ուժեղացում մինչև 60 դբ, առավելագույն ակուստիկ ուժեղացում մինչև 126 դբ,

բ. միջին կորուստների դեպքում՝ լրիվ ակուստիկ ուժեղացում մինչև 68 դբ, առավելագույն ակուստիկ ուժեղացում մինչև 132 դբ,

գ. խորը ծանրալսության դեպքում՝ լրիվ ակուստիկ ուժեղացում մինչև 82 դբ, առավելագույն ակուստիկ ուժեղացում 140 դբ,

2)  հաճախականության լայն դիապազոն`

ա. թեթև և միջին կորուստների դեպքում 110-6000 հց,

բ. խորը ծանրալսության դեպքում 110-4900 հց,

3) սեփական աղմուկի ցածր տոկոս՝ բացարձակ հարմոնիկ խաթարում՝  0,4-2%,

4) մուտքային աղմուկների մակարդակի համարժեք՝ մինչև 28 դբ,

5) հետևյալ հիմնական բազային հատկությունների ապահովման կարողություն`

ա. առնվազն չորս հարմարեցման ուղիների (կանալների) քանակ,

բ. մանկական և պատանեկան ձայնամշակման ծրագրի առկայություն,

6) աղմուկի դեմ պայքարի համակարգ,

7) հետադարձ ակուստիկ կապի ճնշման համակարգի առկայություն,

8) ինդուկցիոն կոճի առկայություն` FM համակարգի հետ կապվելու համար,

9) դիզայն (Լսողական սարքերը լինեն փոքր, գեղեցիկ, թեթև և հեշտությամբ շահագործվող):

  1.  Հրավերի պարզաբանումը և հրավերում փոփոխություն կատարելու կարգը

2.1 Սույն հրավերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար Մասնակից(ներ)ը կարող է դիմել Պատվիրատուին` գրավոր ձևով: Այդպիսի պարզաբանումների պահանջները կարող են ներկայացվել ոչ ուշ, քան Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց առնվազն  հինգ օրացուցային  օր առաջ:

2.2 Պատվիրատուն հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրում է հարցումը ստանալու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում: Հարցման և պարզաբանումների մասին հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հարցումը կատարած մասնակցին տրամադրելու օրվան հաջորդող օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները:

2.3 Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հրավերի 2-րդ բաժնի 2.1-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից:

2.4 Մրցույյթի  հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց  առնվազն հինգ օրացուցային օր առաջ կարող են  հրավերում փոփոխություններ կատարվել: Նման  դեպքում փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու և դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում Նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին Նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հայտարարության հրապարակման օրվանից:

2.5 Սույն բաժնի համաձայն կատարվող գործողությունների և դրանց արդյունքների մասին կազմվում է արձանագրություն:

  1.  Հայտը ներկայացնելու կարգը

3.1 Մրցույթին մասնակցելու համար Մասնակից(ներ)ը Պատվիրատուին է ներկայացնում հրավերով սահմանված կարգով փաստաթղթային ձևով հայտ: Մասնակից(ներ)ը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ, բացառությամբ հայտի փոփոխում ներկայացնելու դեպքի: Հայտը սույն հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:

  1.  Հայտերի բացումը

4.1 Հայտերը բացվում են մրցույթի հանձնաժողովի նիստում` հայտարարությունը և հրավերը Նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու օրվանից հաշված  10-րդ օրացուցային օրվա ժամը 10:00-ին, Երևան, Կառավարական 3 հասցեի 3-րդ հարկի 309 աշխատասենյակում:

4.2  հայտերի բացման նիստում հրապարակվում են հայտ ներկայացրած յուրաքանչյուր Մասնակցի անվանումը, տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` սույն հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ, տեղեկություններ`  բացված յուրաքանչյուր ծրարում սույն հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ, տեղեկություններ` յուրաքանչյուր Մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին::

4.2.1 Մրցույթի հայտերի բացման նիստում`

1) մրցույթի հանձնաժողովը գնահատում է`

ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացվելու համապատասխանությունը սույն հրավերով սահմանված կարգին և բացում համապատասխանող  ծրարները,

բ. բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը  հրավերով սահմանված վավերապայմաններին.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գնահատման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը մերժում է այդ հայտերը: Եթե առկա է անհամապատասխանություն մասնակցի կողմից ներկայացված  հայտի բնօրինակի և պատճենների միջև, ապա հանձնաժողովի կողմից գնահատման համար հիմք է ընդունվում տվյալ հայտի բնօրինակը.

3) սույն կետի համաձայն հանձնաժողովի կողմից հայտերը գնահատվելուց հետո  հայտերի բնօրինակներն առանձնացվում և գույքագրվում են: Մերժված հայտերի պատճենները վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց` հատուկ նիստին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.

4) հանձնաժողովի նախագահը հրապարակում է հրավերով նախատեսված տեղեկությունները և հայտարարում է մրցույթում հաղթած (ընտրված) մասնակից(ներ)ի անվանում (ները):

4.3. Մրցութային հանձնաժողովը հայտերը բացելուց հետո կազմում է արձանագրություն: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

Արձանագրությունը պարունակում է.

1) տեղեկություն հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) հայտեր ներկայացրած մասնակից(ներ)ի անվանումները  և հասցեները.

3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմած լինելու մասին.

6) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

7) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

8) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

9) ընտրված մասնակց(ներ)ի անուն(ներ)ը:

4.5. Մասնակից(ներ)ը և նրա (նրանց) ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հանձնաժողովի նիստերին: Մասնակից(ներ)ը կամ նրա (նրանց) ներկայացուցիչը կարող են պահանջել հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում:

  1. Հայտերի  գնահատումը,  համեմատումը  և  մրցույթի արդյունքների  ամփոփումը

5.1 Հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են: Մերժված հայտի պատճենը վերադարձվում է մասնակցին նիստին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

5.2 Հանձնաժողովի անդամը ստացված փաստաթղթերի հիման վրա գնահատում է  յուրաքանչյուր մասնակցի`  մրցույթին մասնակցելու իրավունքը և հայտով ներկայացված որակավորման հատկանիշների համապատասխանությունը հրավերի պահանջներին.

5.3 Հրավերով նախատեսված պահանջներին տրվում է “Համապատասխանում է” կամ “Չի համապատասխանում” գնահատականները: “Համապատասխանում է” գնահատականը տրվում է, եթե հայտով մասնակցի ներկայացրած տվյալները բավարարում են հրավերով  սահմանված նվազագույն պահանջներին:

5.4 Հանձնաժողովը մասնակցի հրավերով նախատեսված որակավորման պահանջներին համապատասխանությանը վերաբերող փաստաթղթերը և ստացած գնահատման թերթիկները փոխանցում է նախագահին, որը հայտարարում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից մասնակիցներին տրված գնահատականները.

5.4.1.սույն կետով նախատեսված գնահատման արդյունքում`

1) անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում նիստը համարվում է կասեցված, և նիստին  հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի մասնակցին գրավոր ծանուցվում է անհամապատասխանության մասին` վերջինիս հնարավորություն տալով ծանուցումն ուղարկելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր եղանակով ուղղել անհամապատասխանությունը: Սույն մասով նախատեսված ժամկետում անհամապատասխանությունը չշտկելու դեպքում հանձնաժողովը մերժում է հայտը: Մերժված հայտի պատճենը վերադարձվում է մասնակցին` նիստին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում,

2) անհամապատասխանություն չհայտնաբերելու դեպքում փաստաթղթերի բնօրինակներն առանձնացվում և գույքագվրում են:

5.5 Եթե մրցույթի մասնակցի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում հրավերով նախատեսված պահանջներին, ապա  այդ Մասնակցի հայտը մերժվում է:

  1. Պայմանագրի կնքումը

6.1 Պայմանագիրը կնքվում է մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա` Պատվիրատուի կողմից:  Պայմանագիրը կնքվում է գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով:

6.2. Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված Մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին:

  1. Մրցույթի  չկայացած հայտարարելը

7.1 Մրցութային  հանձնաժողովը մրցույթը չկայացած է հայտարարում, եթե`

1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին..

2) ոչ մի հայտ չի ներկայացվել:

Օրինակելի ձև

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ———–

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Երևան                                                                      ”           ”  _______________20____      թ.

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետև` Պատվիրատու), ի դեմս՝ աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և

———————————————————————————————- (այսուհետև` Կատարող),  (կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը) ի դեմս

————————————————————————————————————-, (համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը), որը գործում է ————————————————— հիման վրա, մյուս կողմից, (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի) հիմք ընդունելով պետական հավաստագրերի (այսուհետ` Պետական հավաստագիր) հիման վրա շահառուներին եվրոպական արտադրության լսողական սարքեր տրամադրող կազմակերպությունների ընտրության նպատակով 20____  թ. ————– —- -ին կայացած մրցույթի արդյունքները և մրցույթի արդյունքների մասին  կազմված N —– արձանագրությունը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Կատարողը Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցում է Պայմանագրի 1.2. կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն վճարում է այդ ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) դիմաց Պետական հավաստագրի համար նախատեսված գինը՝ Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

1.2. Կատարողը պարտավորվում է՝

1.2.1. Պատվիրատուի կողմից տրված Պետական հավաստագրի հիման վրա, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, Պետական Հավաստագրում նշված շահառուին (այսուհետ` Շահառու) տրամադրել Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրին (այսուհետ` Տեխնիկական բնութագիր) համապատասխանող, եվրոպական արտադրության լսողական սարք (այսուհետ` Լսողական սարք).

1.2.2. Լսողական սարքը Շահառուին տրամադրել նրանց անհատական կարիքներին, լսողության կորստի աստիճանին համապատասխան.

1.2.3. Լսողական սարքը Շահառուին տրամադրել` վերջինիս կողմից Պետական հավաստագիրը Կատարողին ներկայացնելուց հետո առավելագույնը երկշաբաթյա  ժամկետում.

1.2.4. Լսողական սարքը Շահառուին տրամադրել ստանդարտ ներդիրով, մեկ տարի երաշխիքային ժամկետով.

1.2.5. Շահառուին սպասարկել պատշաճ մակարդակով, անհատապես հարմարեցնել և սովորեցնել Լսողական սարքն օգտագործելու ձևը.

1.2.6. Շահառուի ցանկությամբ` նրան տրամադրել սույն պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերից տարբերվող (ավելի որակյալ) Լսողական սարք: Եթե Շահառուի լսողության կորստի աստճանին համապատասխանող` սույն պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերից տարբերվող (ավելի որակյալ) Լսողական սարքի գինը բարձր է Պետական հավաստագրի համար սահմանված գնից, ապա Շահառուն, իր ցանկությամբ, այն կարող է ձեռք բերել գների տարբերությունը վճարելու դեպքում.

1.2.7. Կատարողի կողմից ներկրված Լսողական սարքի արժեքը որոշվում է՝ ելնելով ներկրման պահին մաքսային մարմիններում գրանցված արժեքի, կազմակեր­պության կողմից կատարվող ծախսերի ինքնարժեքի և ոչ ավելի, քան 10 տոկոս շահույթ նախատեսելու հաշվարկից:

Սույն պայմանագրի շրջանակներում Շահառուին տրամադրվող Լսողական սարքի փաստացի գնի հաշվարկի պատասխանատվությունը կրում է Կատարողը:

1.2.8. Եթե Լսողական սարքի փաստացի գինը ավելի ցածր է Պետական հավաս­տագրով սահմանված գնից, ապա Պատվիրատուն տրամադրված լսողական սարքի դիմաց փոխհատուցում է փաստացի գնին համապատասխան:

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1. Ցանկացած ժամանակ ստուգել Ծառայությունների մատուցման ընթացքը և Լսողական սարքի որակը, Կատարողից ստանալ տեղեկություններ Ծառայությունների ընթացքի վերաբերյալ՝ առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2. Կատարողի կողմից Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող կամ Պայմանագրի 1.2. կետի 1.2.4 ենթակետով սահմանված ժամկետի խախտմամբ Լսողական սարք տրամադրելու դեպքում, իր հայեցողությամբ՝

ա. չընդունել Լսողական սարքի տրամադրման վերաբերյալ Պայմանագրի N 2 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման ակտը (այսուհետ` Ակտ)՝ սահմանելով անպատշաճ որակի Լսողական սարքը Պայմանագրի Տեխնիկական բնութագրին համապատասխանող Լսողական սարքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.2 կետով նախատեսված տուգանքը,

բ. հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.2 կետով նախատեսված տուգանքը.

2.1.3. Կատարողի կողմից Պայմանագրի 1.2 կետի 1.2.3 ենթակետով սահմանված ժամկետը խախտելու դեպքում, իր հայեցողությամբ՝

ա. չընդունել Ակտը և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.3 կետով նախատեսված տույժը,

բ. հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.3 կետով նախատեսված տույժը.

2.1.4. Միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

ա. տրամադրված Լսողական սարքը չի համապատասխանում Տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին,

բ. Լսողական սարքը տրամադրվել է Պայմանագրի 1.2 կետի 1.2.3 և 1.2.4 ենթակետերով սահմանված ժամկետների խախտմամբ.

2.1.5. Հրաժարվել Պայմանագիրը կատարելուց` Կատարողին փոխհատուցելով  Պայմանագրով սահմանված գնի այն մասը, որը համապատասխանում է մինչև Պայմանագրի կատարումից Պատվիրատուի հրաժարման մասին տեղեկություն ստանալը Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների ծավալին:

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013 թվականի օգոստոսի 29-ի N 121-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 34-րդ կետով սահմանված կարգով  ընդունել տեխնիկական բնութագրին և Պայմանագրով սահմանված ժամկետին համապատասխան մատուցված Ծառայությունները, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել  Կատարողին.

2.2.2. Մատուցված Ծառայությունների արդյունքն ընդունելու դեպքում, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կատարողին վճարել Պայմանագրով սահմանված գինը:

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1. Պատվիրատուից պահանջել մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա գինը վճարել Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում.

2.3.2. Պայմանագրի 2.1.4 կետով սահմանված դեպքում, Պատվիրատուից ստանալ Պայմանագրով  սահմանված գնի այն մասը, որը համապատասխանում է մինչև Պայմանագրի կատարումից Պատվիրատուի հրաժարման մասին տեղեկություն ստանալը Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների չափին.

2.3.3. Պատվիրատուից պահանջել չմիջամտելու Կատարողի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը:

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1 Լսողական սարքերը Շահառուին տրամադրել Տեխնիկական բնութագրին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում.

2.4.2 Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը.

2.4.3. Պայմանագրի 2.1.2 կետով նախատեսված դեպքում, Պատվիրատուի պահանջով՝ անպատշաճ որակի Լսողական սարքը անհատույց փոխարինել Պայմանագրի Տեխնիկական բնութագրին համապատասխանող Լսողական սարքով.

2.4.4.Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին,

2.4.5. Ծառայությունները մատուցել պատշաճ որակով.

2.4.6. Չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Շահառուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները և տվյալները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

  1. ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆԱՐԴՅՈՒՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1 Պատվիրատուի կողմից Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի կողմից երկկողմ ստորագրված և կնքված Ակտով: Կատարողը, մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, Պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսում Շահառուներին տրամադրված Լսողական սարքի մասին իր կողմից ստորագրված Ակտի երկու օրինակ:

3.2 Պատվիրատուի կողմից Ակտը ստորագրվում է, եթե Շահառուին տրամադրված Լսողական սարքը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, Ակտը չի ստորագրվում և Պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված համապատասխան միջոցները:

3.3 Պատվիրատուն Ակտը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված Ակտի մեկ օրինակը կամ Լսողական սարքի տրամադրման արդյունքը չընդունելու մասին պատճառաբանված մերժումը։

  1. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1. Լսողական սարքերի տրամադրման Պետական հավաստգրի գինը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: 2013 թվականի համար այն սահմանված է 80,0 (ութսուն հազար) հազար ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

Պայմանագրի գինը ներառում  է նաև Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, հարկերն ու տուրքերը և ՀՀ օրենդրությամբ սահմանված այլ վճարները։

Պետական հավաստագրի գնի փոփոխության դեպքում Պատվիրատուն պաշտոնապես տեղեկացնում է Կատարողին այդ մասին:

4.2. Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է երկկողմ ստորագրված Ակտի հիման վրա` փոխհատուցման համար նախատեսված ամսում` 20 բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների չափից։ Եթե մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցելու համար տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա փոխհատուցումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան  տվյալ տարվա   դեկտեմբերի 25-ը։

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Պայմանագրով չնախատեսված դեպքերում, Կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.2. Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Լսողական սարք տրամադրելու և/կամ Պայմանագրի 1.2 կետի 1.2.4 ենթակետով նախատեսված ժամկետի խախտման  յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` Պայմանագրի 4.1 կետում նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով:

5.3. Պայմանագրի 1.2 կետի 1.2.3 ենթակետով նախատեսված՝ Լսողական սարքի տրամադրման ժամկետը խախտելու դեպքում, յուրաքանչյուր ուշացված օրվա համար Կատարողից գանձվում է տույժ` տրամադրման ենթակա, սակայն չտրամադրված Լսողական սարքի գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով:

5.4. Պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են Լսողական սարքի տրամադրման արդյունքում Կատարողին  փոխհատուցման ենթակա գումարներից:

5.5. Պատվիրատուի կողմից Պայմանագրով նախատեսված ժամկետի խախտմամբ վճարումն իրականացնելու դեպքում, յուրաքանչյուր ուշացված օրվա համար Պատվիրատուի նկատմամբ հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով:

5.6. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելու պարտականությունից։

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

6.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու  պահից և գործում է մինչև 20__   թվականի հունվարի 1-ը:

7.2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ Լսողական սարքերի տրամադրման գործընթացում, մինչև Պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ մրցույթի արդյունքում Կատարողին ընտրված ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների (այդ թվում բաց թողնված օգուտի) ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները:

7.3. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

7.4. Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝

7.4.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լսողական սարքերի տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքում.

7.4.2. Պայմանագրով նախատեսված Լսողական սարքերի շուկայական գների ավելի քան քսան տոկոսով փոփոխման դեպքում, ընդ որում, շուկայական գները կորոշվեն և դրանց փոփոխությունը կգնահատվի՝ նախապես համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության ֆինանս¬ների նախարարության հետ:

7.5. Պայմանագրի գործողության ժամկետը կարող երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ մինչև այդ ժամկետի լրանալը Պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ Պատվիրատուի մոտ չի վերացել Պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարքեր տրամադրելու անհրաժեշտությունը:

7.6. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (Կատարող և (կամ) Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) և (կամ) կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:

7.7. Երրորդ անձանց նկատմամբ Պայմանագրի կողմերի պարտավորությունները, ներառյալ՝ Պայ-մանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պար¬տա-վորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կա-տարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կա-տարման համար պատասխանատվությունը կրում է Կատարողը:

7.8. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

7.9. Պայմանագրի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

7.10. Պայմանագիրը և դրա հավելվածները կազմված են —- էջից, կնքվում են երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:

7.11. Պայմանագրից ծագած կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության:

7.12. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։

  1. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ Կ Ա Տ Ա Ր Ո Ղ
Անվանումը` Անվանումը`
Հասցեն` Հասցեն`
Բանկի անվանումը` Բանկի անվանումը`
Հ/Հ Հ/Հ
ՀՎՀՀ ՀՎՀՀ
Աշխատակազմի ղեկավար` Տնօրեն`
…………………………………………………. ………………………………………………….
Կ.Տ.       (ստորագրություն)               Կ.Տ     (ստորագրություն)

 

Հավելված N1

“Պետական հավաստագրերի հիման վրա Եվրոպական 

 արտադրության լսողական սարքեր տրամադրելու մասին”

“___” _________ 20      թ. կնքված թիվ —– պայմանագրի

Տեխնիկական բնութագիր

Պետական հավաստագրերի հիման Եվրոպական արտադրության լսողական սարքերի 

Կատարողի կողմից տրամադրվող Լսողական սարքերը պետք է լինեն դանիական արտադրության “Oticon A/S”, շվեյցարական արտադրության “” և “Bernafone AG”, գերմանական արտադրության “Simens  Audiologische Technik Gmb H”, “Audiofon Gmb H&Co.KG” և “Kind Horgerate  GmbH&Co.KG” կամ որակական առումով դրանց համարժեքը և ունենան ստորև նշված տեխնիկական բնութագրերը.

1)  հզորություն (ուժգնացում)՝

ա. թեթև կորուստների դեպքում՝ լրիվ ակուստիկ ուժեղացում մինչև 60 դբ, առավելագույն ակուստիկ ուժեղացում մինչև 126 դբ,

բ. միջին կորուստների դեպքում՝ լրիվ ակուստիկ ուժեղացում մինչև 68 դբ, առավելագույն ակուստիկ ուժեղացում մինչև 132 դբ,

գ. խորը ծանրալսության դեպքում՝ լրիվ ակուստիկ ուժեղացում մինչև 82 դբ, առավելագույն ակուստիկ ուժեղացում 140 դբ.

2)  հաճախականության լայն դիապազոն`

ա. թեթև և միջին կորուստների դեպքում 110-6000 հց,

բ. խորը ծանրալսության դեպքում 110-4900 հց.

3) սեփական աղմուկի ցածր տոկոս՝ բացարձակ հարմոնիկ խաթարում՝  0,4-2%,

4) մուտքային աղմուկների մակարդակի համարժեք՝ մինչև 28 դբ.

5) հետևյալ հիմնական բազային հատկությունների ապահովման կարողություն`

ա. առնվազն չորս հարմարեցման ուղիների (կանալների) քանակ,

բ. մանկական և պատանեկան ձայնամշակման ծրագրի առկայություն.

6) աղմուկի դեմ պայքարի համակարգ.

7) հետադարձ ակուստիկ կապի ճնշման համակարգի առկայություն.

8) ինդուկցիոն կոճի առկայություն` FM համակարգի հետ կապվելու համար.

9) դիզայն (Լսողական սարքերը լինեն փոքր, գեղեցիկ, թեթև և հեշտությամբ շահագործվող):

 

Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ` Կ Ա Տ Ա Ր Ո Ղ`
Աշխատակազմի ղեկավար Տնօրեն`
……………………………………… …………………………………………
Կ.Տ.  (ստորագրություն) Կ.Տ.   (ստորագրություն)

 

Հավելված N2

“Պետական հավաստագրերի հիման վրա Եվրոպական 

 արտադրության լսողական սարքեր տրամադրելու մասին” 

“____” _________ 20__    թ. կնքված թիվ —– պայմանագրի

 

Պատվիրատու Կատարող
——————————————————- ——————————————————–
հասցե———————————————— հասցե————————————————–
հհ—————————————————- հհ——————————————————
հվհհ————————————————– հվհհ—————————————————-

 

Ա ԿՏ    

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

—–  —————– 20_____  թ.

Պայմանագրի անվանումը  —————————————————————-:

Պայմանագրի կնքման ամսաթիվը` —–   —————–  20____  թ.

Պայմանագրի համարը` ———-

Պատվիրատուն, ի դեմս ——————————————————— և Կատարողն` ի դեմս ————————————————————————, հիմք ընդունելով վերոհիշյալ պայմանագրի կատարման վերաբերյալ —- ———————- 20____ թ. կազմված պատասխանատու ստորաբաժանման N—– եզրակացությունը, այն մասին, որ պայմանագրով նախատեսված` ստորև նշված լսողական սարքերը (այսուհետև` Լսողական սարք) համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրին և տրամադրվել են պայմանագրով սահմանված ժամկետներում, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Կատարողը —– ————— ——թ. մինչև —– —————— ——  թ.  ընկած ժամանակահատվածում  տրամադրել է հետևյալ Լսողական սարքերը.

Լսողական սարքի համառոտ նկարագիրը Տրամադրված լսողական սարքի քանակական ցուցանիշները Պայմանագրով լսողական սարքի տրամադրման ժամկետը Վճարման ենթակա գումարը (հազար դրամ) Վճարման ժամկետը ըստ Պայմանագրի

Ընդամենը —- —- —- —-

Վերոհիշյալ Լսողական սարքերի տրամադրման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը, դրանց ներկրման պահին մաքսային մարմիններում գրանցված արժեքը հավաստող փաստաթուղթը, Կատարողի կողմից կատարվող ծախսերի ինքնարժեքի և շահույթի հաշվարկները (ոչ ավելի, քան 10 տոկոս շահույթ նախատեսելով) հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

 

Ծառայությունը մատուցեց Ծառայությունն ընդունեց
———————————————– ———————————————–
(ստորագրություն) (ստորագրություն)
——-   ——————————–20_____ թ. ——- ——————————20_____ թ.
    Կ.Տ.        Կ.Տ.
SHARE
Previous article
Next article