Որակյալ սայլակներ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց

0
116

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է առաջին խմբի հաշմանդամություն և <<հաշմանդամ երեխա>> կարգավիճակ ունեցող անձանց սայլակների տրամադրման գործընթացը: Զգալիորեն ընդլայնվել է տեսականին՝ առավելագույնս հարմարեցվելով հաշմանդամների անհատական կարիքներին:

Սայլակների բաշխումը կատարվում է ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10-16-ը:

Մարզերի բնակիչներին օգնելու նպատակով ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով նախատեսվել է սայլակների տրամադրումն  իրականացվել նաև մարզպետարանների պաշտոնական հայտի հիման վրա:

Դիմեք մարզպետարան և ձեր անհատական կարիքին համապատասխան ձեր իսկ բնակության վայրում կստանաք սայլակը: