ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից 9-ը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող՝<Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում> ծրագրի շրջանակներում, Լեհաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության պատվիրակությունը գտնվում էր Հայաստանում:
Այցի նպատակն էր՝ աշխատանքային միգրացիայի, իմիգրացիայի քաղաքականության և զբաղվածության ոլորտի բարեփոխումների փորձի փոխանակումը:
Հանդիպումների ընթացքում Լեհաստանի շահագրգիռ կառույցների պատասխանատուները ներկայացրեցին իրենց փորձառությունը աշխատանքային արտագնա միգրացիայի կարգավորման և դրա շուրջ միջազգային համագործակցության հարցերում, աշխատանքի տեղավորման միջնորդական ծառայությունների կարգավորման, աշխատանքային միգրանտների երաշխիքների, Արևելյան գործընկերության մի քանի երկրներին սեզոնային աշխատանքի համար տրամադրվող պարզեցված սխեմաների վերաբերյալ:
Հայաստանյան մասնագետները ևս հանդես եկան ՀՀ-ում զբաղվածության, սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային և այլ քաղաքականությունների առանձնահատկությունների, աշխատանքային միգրացիայի կառավարման և կանոնակարգման ոլորտների լիազորությունների վերաբերյալ զեկույցներով:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կողմերին հետաքրքող բազմաթիվ հարցեր: