Հստակեցվել է խնամքի տրամադրման կարգը

0
66

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի “Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին” որոշման մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ այսուհետ  բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ (տուն-ինտերնատ) ուղեգրումն իրականացնելու են սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները (“Փարոս”):

Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են բնակվել պետական խնամքի հաստատություններում (Նորքի, Թիվ 1, Գյումրու և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատներ), կարող են դիմել իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություն, որտեղ նրանց կարիքները կգնահատվեն և տուն-ինտերնատում բնակվելու չափորոշիչներին համապատասխանելու դեպքում  նրանք կուղեգրվեն խնամքի հաստատություն:

2014թ. հունվարի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կանոնակարգվել և հստակեցվել է քաղաքացիների՝  տուն-ինտերնատ  ընդունելության, նրանց սոցիալական ծառայություններ տրամադրելու և դուրսգրման (այդ թվում՝ ժամանակավոր դուրսգրման) կարգը: