Հ աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարի ուղերձը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

0
189

Հարգելի բարեկամներ

Այսօր սոցիալական աշխատողի օրն է:

Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկն է,  որի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին համակողմանի աջակցություն ցուցաբերելն է:

Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է, սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ, որի աշխատանքի կենտրոնում Մարդն է, իսկ նպատակը՝ Մարդու կյանքի որակի բարելավումը:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումով մենք ստեղծում ենք համապատասխան միջավայր, պայմաններ, գործիքներ՝ որոնք հնարավորություն կտան սոցիալական աշխատողին՝ առավելագույնս դրսևորել իր  ունակությունները,  կանգնել Մարդու կողքին, հավատ ներշնչել նրան իր իսկ ուժերի նկատմամբ, աջակցել իրականացնելու իր իրավունքները՝ որպես հասարակության լիիրավ անդամ:

Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում հաջողություններ ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան        

2013թ. նոյեմբերի 4

SHARE
Previous article
Next article