“Հավասար հնարավորություններ” ԶԼՄ 11-րդ մրցույթը

0
97

“Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպությունը և “Առաքելություն Արևելք” դանիական մարդասիրական օգնության կազմակերպությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարում են “Հավասար հնարավորություններ” խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (հեռուստատեսություն, մամուլ, ռադիո, ֆոտոպատմություն, մուլտիմեդիա և էլեկտրոնային) ամենամյա “Արևածաղիկ” 11-րդ մրցույթը:

Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2012 թ. նոյեմբերի 20-ից 2013թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:

Սահմանված են`

  • գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար` բարձրակարգ համակարգիչ կամ համարժեք գումար,
  • 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ լավագույն հեռուստա-, ռադիոհաղորդման, մուլտիմեդիա և ֆիլմ, ինչպես նաև տպագիր նյութի համար
  • հատուկ մրցանակ,
  • խրախուսական մրցանակներ:

Մրցանակներ են սահմանել նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և “Կովկասյան ցանց` երեխաների համար” նախաձեռնությունը: Վերջինս ստեղծվել է Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) աջակցությամբ:

Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ լրագրողին:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել առավելագույնը 1 աշխատանք: Մրցույթին չեն կարող մասնակցել նախորդ տարիների 1-ին տեղի մրցանակներ շահած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին): Նյութերը պետք է ներկայացնել մասնակցության հայտի հետ միասին, մինչև 2013թ. նոյեմբերի 21-ը, ժամը 16:00, “Հույսի կամուրջ” ՀԿ գրասենյակ Կորյունի 19ա, 2-րդ հարկ:

Արդյունքները կամփոփվեն, և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2013 թ. դեկտեմբերին:

Մանրամասների համար դիմել` Զարուհի Բաթոյանին. հեռ.` (010) 560143, էլ. փոստ` zara@bridgeofhope.am

SHARE
Previous article
Next article