0
83

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված միջոցառումների շրջանակում սոցիալական ոլորտում սերտ ու անշահախնդիր համագործակցության համար ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լենստոն Ղուլյանը պարգևատրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով, իսկ կենսաթոշակային ապահովության վարչության պետ Վահրամ Առաքելյանը՝ նախարարի շնորհակալագրով:

Հանձնելով պարգևները՝ ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և իրականացրած աշխատանքների համար: