Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները կվճարվեն փետրվարի 17-ից

0
107

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև 2016թ. փետրվարի 15-ին կնքված պայմանագրի` 2016 թվականի հունվար ամսվա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում կսկսվի 2016թ. փետրվարի 17-ից:

Փետրվար ամսվա խնամքի նպաստի վճարումը կսկսվի մարտի սկզբին՝ գործող կարգի համաձայն (որպես կանոն՝ 3-րդ աշխատանքային օրվանից):