ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջովաննի Ռիչուլլիին:
“Շնորհավորում եմ բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր գործընկերային հարաբերությունները այսուհետ ևս կշարունակվեն: Մաղթում եմ Ձեզ բեղմնավոր և հաճելի աշխատանք”,-ողջունելով հյուրին՝ նշեց նախարարը:
Քանի որ դեսպանի այցը քաղաքավարական և ճանաչողական էր, նրա խնդրանքով նախարարը ներկայացրեց սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության, ինտեգրված սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային ոլորտներում իրականացվող բարեփոխումները:
Նախարաը խոսեց նաև 2009-2011թթ. ընթացքում Իտալիայի Հանրապետության կառավարությանֆինանսավորմամբ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված “Հայաստանից ևՎրաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելում և օրինական միգրացիայի դրականազդեցության բարձրացում” ծրագրի մասին, որի շրջանակներում Միգրացիայի միջազգայինկազմակերպության կողմից նախկինում ստեղծված Միգրացիոն ռեսուրս կենտրոնը 2010թ. փոխանցվել էնախարարությանը, կազմակերպվել են աշխատանքային միգրացիայի վերաբերյալ լայնածավալվերապատրաստումներ, իրականացվել է հայաստանյան աշխատուժի ներուժի վերաբերյալուսումնասիրություն, պատրաստվել է Հայաստանում միգրացիայի առնչությամբ տվյալների հավաքագրման, մշակման և տարածման վերաբերյալ զեկույց: Իտալական փորձն ուսումնասիրվել է Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման նպատակով:
Պարոն դեսպանը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտը կարևորագույնն է ցանկացած երկրի համար, խնդիրները, չնչին բացառություններով, նման են տարբեր երկրներում, և ինքը պատրաստ է իր անձնական ներդրումն ունենալ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտների համագործակցությունը շարունակելու գործում:
2011թ. Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության գործադիրիշխանության մարմինների ներկայացուցիչների համար կազմակերպել է ուսումնական այց Իտալիայիհանրապետություն՝ աշխատանքային գործունեության վերաբերյալ երկկողմ պայմանագրերի կնքման փորձիփոխանակման նպատակով: Այցը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում Իտալիայիհանրապետության դեսպանության հետ համատեղ և արդյունքների շարունակականությունն ապահովելունպատակով այցի ավարտին դեսպանությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարարությաններկայացուցիչները քննարկել են աշխատանքային միգրացիայի ուղղությամբ երկկողմհամագործակցության հնարավորությունները, մասնավորապես, արտագնա սեզոնային աշխատանքիառումով:
Հանդիպման նպատակն էր ամրապնդել աշխատանքային միգրացիայի ուղղությամբ համագործակցության ծավալման իրավական հիմքերի ստեղծման նպատակով բանակցություններն ու աշխատանքները: