Վերապատրաստում

0
83

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հունիսի 2-ից 4-ը “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կազմակերպված “Կարգավորիչ գիլյոտին ծրագրում նախարարությունների մասնակցության խթանում” խորագրով վերապատրաստմանը մասնակցեցին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները:

Հանդիպման մասնակիցներին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Ա. Եղիազարյանն ու “Յակոբս, Կորդովա և ասոցիացիա” ընկերության տնօրեն Սքոթ Յակոբսըներկայացրեցին “Կարգավորիչ գիլյոտին” ծրագրի նպատակը, որ է. Հայաստանում նպաստել բարենպաստ տնտեսական կառավարման խթանմանը, ՀՀ նախարարությունների ընթացակարգերի պարզեցման գործընթացի կարևորությունը, ինչպես նաև բիզնես միջավայրում կարգավորման ամենատարածված սխալներն ու կանոնակարգիչ գործունեությունում խորհրդակցության լավագույն փորձը:

“Հայաստանի բարեկեցությունը պայմանավորված է գործարար միջավայրով և ձեռնարկատերերով, իսկ զարգացման հեռանկարը կախված է պետական կարգավորումներից: Օրենքի մեկ պարբերություն կարող է սպանել մի ամբողջ զարգացող արդյունաբերություն, ուստի կարևոր է, որ կարգավորման պաատասխանատուները ողջ կառավարությունում հասկանան շուկայի բարենպաստ կարգավորման հիմնարար սկզբունքները և օգտագործեն այդ սկզբունքներն իրենց ամենօրյա աշխատանքում»: Այս դասընթացը Հայաստանում ընթացիկ ազգային կանոնակարգիչ բարեփոխումների համար նախադրյալներ կտրամադրի և նախարարություններին կօգնի շարունակել լավ կանոնակարգերի միջոցով իրենց աջակցությունը աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման և հայ երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ”-իր ելույթում նշեց պարոն Յակոբսը:

Պարոն Եղիազարյանն էլ ընդգծեց. “Կարգավորիչ գիլյոտինը բազմաշերտ գործընթաց է, որը ներառում է շահագրգիռ կողմերի տարբեր խմբեր: Նախարարությունները և պետական գերատեսչությունները, որպես կիրարկող մարմին, կարևորագույն գործընկերներ են մեզ համար: Մեծապես կարևոր է գործակցել՝ վերանայելու իրավական համակարգը և ներկայացնելու բարեփոխումների առաջարկություններ”: