“Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` նպաuտի իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (վարձու աշխատողները),
2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները:
Նպաստները տրվում են, եթե դրանք ստանալու իրավունքն առաջացել է գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի` սույն oրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև oրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ oրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):
Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
Օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարած եկամուտը (uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող աշխատավարձըև դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստը) տասներկուսի բաժանելու միջոցով:
Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալգործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձուաշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկայինժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարվածեկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվադրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկայինժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողինվճարված եկամուտը:
Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ժամանակավոր անաշխատունակության ֆինանսավորման աղբյուրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.
2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:
Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, ինչպես նաև վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստն ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն (24-րդ հոդված): Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը, Օրենքի համաձայն, փոխհատուցում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: