Հայտարարություն

0
87

2014թ. հունիսի 6-ին, ժամը 11:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինորակառույց բակում /Նալբանդյան 128/ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Կարիերայի ևմարքեթինգի կենտրոնի հետ համատեղ:

Աշխատանքի տոնավաճառին կմասնակցեն շուրջ 60 գործատու՝ մոտ 200 առկա թափուր աշխատատեղով: Մասնակից  կազմակերպությունների կողմից կներկայացվեն երիտասարդների զբաղվածությանն ուղղված  ծրագրեր, այդ թվում՝ պրակտիկայի կազմակերպման ծրագրեր, որոնք կաջակցեն երիտասարդներին հետագայում համապատասխան աշխատանք գտնելու հարցում:

Առաջիկայում Աշխատանքի տոնավաճառներ տեղի կունենան 2014 թվականի հունիսի 19-ին՝ Աբովյան, հունիսի 20-ին՝ Սպիտակ, հունիսի 26-ին՝ Գյումրի և հունիսի 27-ին՝ Աշտարակ քաղաքներում: