Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգի ներդրում

0
777

Հանրային ծառայության վարձատրության ոլորտում առկա տարաբնույթ և բազմազան հիմնախնդիրները լուծելու և առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով` առարկայական և օբյեկտիվ անհրաժեշտություն էր հանրային ծառայության վարձատրության նոր համակարգի ձևավորումը:

Վերջին տարիներին ընթացող պետական կառավարման համակարգի վարձատրության կարգավորման ոլորտի բարեփոխումները ներկա փուլում իրենց հանգուցալուծումը ստացան 2013թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք), որն ուժի մեջ է մտնում 2014թ. հուլիսի 1-ին: Ըստ որի, նախատեսված են պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգի սկզբունքներն ու նոր մոտեցումները: Նոր համակարգի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀօրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող հետևյալ անձանց վրա`

  • քաղաքական պաշտոն զբաղեցնող,
  • հայեցողական պաշտոն զբաղեցնող,
  • քաղաքացիական պաշտոն զբաղեցնող, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ևխորհրդի անդամների,
  • պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում` ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններիհամակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներ, քրեակատարողականծառայության և փրկարար ծառայության ծառայողներ, բացառությամբ պարտադիր զինվորականծառայության զորակոչված շարքային զինծառայողներ:

Ընդ որում, պետական պաշտոն զբաղեցնող` վերը նշված անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ պետական կառավարման համապատասխան մարմինների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկումիրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են համապատասխան ենթաօրենսդրական ակտերով: Քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկումիրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է վարձատրության նոր համակարգի հիմքը կազմող բազային աշխատավարձի կրկնապատիկի և այդ աշխատողների թվիարտադրյալով:

Օրենքը հանդիսանում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության ոլորտում  հիմնարար իրավական ակտ, որով ապահովվում են այդ անձանց վարձատրության միասնական և արդարացիհամակարգի իրավական հիմքերը` հիմնական, լրացուցիչ աշխատավարձերի և սոցիալական երաշխիքներիհենասյուների առկայությամբ:

Oրենքի ընդունումը և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետ կապվածհարաբերությունները կարգավորող մյուս օրենքների և նորմատիվ իրավական այլ ակտերի՝ Օրենքինհամապատասխանեցումն էական նախադրյալներ են պետական կառավարման բոլոր ճյուղերումաշխատանքի և մատուցվող ծառայությունների որակը և աշխատավարձի չափերը բարձրացնելու համար:

Իրականացվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ապահովել նաև կադրային ներուժիամրապնդումը, բարձրացնել հանրային հատվածում որակյալ մասնագետների աշխատելու շահագրգռվածությունը, իրատեսական կդառնա մասնավոր հատվածի նկատմամբ մրցունակությանապահովումը:

Միաժամանակ, պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրումըէապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կնպաստի կառավարման համակարգի արդյունավետությանն ուենթակառուցվածքների զարգացմանը:

Նոր համակարգը թույլ կտա ապահովել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակումը, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակ­ների համադրելիությունը, ինչպես նաև միասնական կերպով կանոնակարգել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության սկզբունքները, նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները:

Մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը հանրային ծառայության ոլորտում վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մի շարք օրենքներով: Դրանցում ավելի շատ դրսևորվում են կոնկրետ պաշտոնների համար բարձր աշխատավարձեր սահմանելու մոտեցումները` որպես իրավիճակային լուծումներ: Այս մոտեցումն ավելի տեսանելի է դառնում վարձատրության կառուցվածքում հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) նկատմամբ լրացուցիչ աշխատավարձին և պարգևատրմանն ուղղված միջոցների հարաբերակցությունը դիտարկելիս։

Միաժամանակ, կարևորագույն խնդիր է աշխատավարձի կառուցվածքի և մասնավորապես՝ դրանում ներառվող լրացուցիչ աշխատավարձի տարրերի անվանումների, բովանդակային նկարագրի նկատմամբ ոչ միասնական մոտեցումը, պարգևատրման ֆոնդերի ձևավորման և բաշխման սկզբունքների տարբերակված կիրառումը, ինչն իր արտացոլումն է գտել դեռևս գործող մի շարք օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում:

Հատկանշական է նաև, որ գործող կարգավորման շրջանակներում, մի շարք դեպքերում չի գործում կատարած աշխատանքին համարժեք արդարացի վարձատրության սկզբունքը, ինչի արդյունքում, պարտականությունների ավելի նեղ շրջանակ և պատասխանատվության ավելի ցածր մակարդակ ունեցող պաշտոնյաների համար սահմանվում են ավելի բարձր աշխատավարձեր:

Մյուս կողմից, առկա է աշխատավարձերի կառուցվածքների անհամապատասխանություն, բացակայում է կապը հանրային ծառայողի աշխատավարձի չափի և աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերի, աշխատանքի վերջնական արդյունքների, ինչպես նաև աշխատավարձերի և գների մակարդակների փոփոխության միջև:

Նոր համակարգին անցման առանձնահատկություններից բխող խնդիրները սահուն և անցնցում լուծելու նպատակով էապես կարևոր է նաև, որ Օրենքի լրիվ գործողության մեջ դնելու համար սահմանված ենորոշակի ժամկետներ և պայմաններ: Այս նպատակով, Օրենքի եզրափակիչ և անցումային դրույթներում ամրագրված են հետևյալ պայմանները`

  • Oրենքի ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն զբաղեցնող անձին նշանակվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ,
  • Oրենքով սահմանված վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել Oրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձի հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի չափերի նվազեցմանը, բացառությամբ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնի փոփոխման և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու դեպքերի,
  • Oրենքն ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի աճը ենթակա է կասեցման` մինչև տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունքի ձեռք բերումը, եթե Օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը գերազանցում է Օրենքով սահմանված չափերը:

Վարձատրության միասնական համակարգի ներքո պետական պաշտոն զբաղեցնող անձանցվարձատրությունը ներառում է` հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը ևպարգևատրումները։

Հիմնական աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը) ձևավորվում է բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով:

Բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսականաշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույնամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը: Ընդ որում, բազային աշխատավարձը տվյալտարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:

2014թ. հուլիսի 1-ից բազային աշխատավարձը սահմանված է 66140 ՀՀ դրամ:

Լրացուցիչ աշխատավարձը վարձատրության փոփոխական մասն է, որը ներառում է հավելումները և հավելավճարները:

Հավելումը տրվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապեսծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, օրենսդրությամբ սահմանված պետականև ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար, ինչպես նաև զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված:

Հավելավճարը տրվում է դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբինհամապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների համար, ինչպես նաև աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության համար:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնականաշխատավարձի 30 տոկոսը։ Այս սահմանափակումը կիրառելիս լրացուցիչ աշխատավարձի հաշվարկում չեններառվում բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող հավելումները: Նշված սահմանափակումըչի տարածվում ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետականգործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ:

Պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողականգործունեության գնահատման, հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքների կատարմանհամար: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել ՀՀ պետականբյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալմարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից: Պետական ծառայության մարմիններիհամար պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսայինդրույքաչափով: Յուրաքանչյուր մարմնի համար պետական ծառայողների պարգևատրման ֆոնդըհաշվարկվում է այդ մարմնի պետական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձիտարեկան ֆոնդի նկատմամբ միասնական տոկոսային արտահայտությամբ և կազմում է ՀՀ պետականբյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը:

Պետական ծառայողին, բացի վարձատրությունից, որպես սոցիալական երաշխիք` կարող է տրվել միանվագդրամական օգնություն (մինչև նրա մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափի չափով) հետևյալ դեպքերում`

  • պետական ծառայողի ամուսնության,
  • տարերային աղետի հետևանքով պետական ծառայողին վնաս պատճառելու,
  • պետական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
  • պետական ծառայողի ընտանիքի անդամի մահվան:

Պետական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում էաշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին:

Պետական ծառայողներին տրամադրվում են նաև հետևյալ սոցիալական երաշխիքները`

  • ատեստավորման և վերապատրաստման ամբողջ ընթացքում պետական ծառայողիաշխատավարձը պահպանվում է,
  • քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելուժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իրզբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով,
  • հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական ծառայողին վճարվում է լրացուցիչմիանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով,
  • առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ ևայլն) տրամադրվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում,
  • պետական պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անմիջական անդամներինառողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսմանվճարի, հանգստի ապահովման նպատակով տրամադրվում է դրամական փոխհատուցում` տարեկան 132000 ՀՀ դրամի չափով:

2014թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրման արդյունքում միջին աշխատավարձերի բարձրացումն` ըստ ոլորտների կունենա հետևյալ պատկերը`

  • առողջապահություն – 21,5 տոկոս,
  • կրթություն – 13,9 տոկոս,
  • մշակույթ – 29,6 տոկոս,
  • սոցիալական պաշտպանություն – 21,6 տոկոս,
  • պետական կառավարում – 47,0 տոկոս,
  • քաղաքացիական ծառայություն –  68,0 տոկոս: