Հունիսի 26-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ ՀովիկԱբրահամյանը: Նիստի ընթացքում որոշվեց, որ ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ ևկերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի թաղման նպաստը կնշանակի և կվճարի ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետականծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով: Հաստատվեց նաև այդ նպաստները նշանակելու ևվճարելու կարգը:
Որոշումը կտարածվի 2014թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նպաստը կնշանակվի փաստացի բնակության վայրի հասցեով: Նպաստ նշանակելու համար դիմող անձի՝բնակչության պետռեգիստրում առկա տվյալները կճշտի տարածքային բաժինը՝ ինքնաշխատ եղանակով:
Օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունի այն անձը, որը դիմել է տարածքային բաժին, և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամկերակրողին կորցնելու դեպքում նպաստ /այսուհետ՝ նպաստառու/:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձինկամ 18 տարին չլրացած /անչափահաս/ անձին նպաստ նշանակելու համար գրավոր դիմում է ներկայացնումնրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Իսկ ընդհանրապես 14 տարինլրացած անձն իրավունք ունի նպաստ նշանակելու համար դիմել անձամբ: Ի դեպ, եթե սոցիալականապահովության պետական ծառայության տարածքային բաժինը մերժում է նպաստի նշանակումը, ապա այսմասին պետք է տեղեկացնի նպաստ նշանակելու համար դիմած անձին՝ ընդ որում տեղեկացնի գրավոր ևանպայման նշի մերժելու պատճառնները:
ՀՀ կառավարության ընդունած կարգի համաձայն՝ ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը /65 տարեկանը/ լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում:
Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնողիրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումըներկայացվել է այդ օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում:
Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստնշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Եթե նպաստի վճարումը դադարեցվում է, այնուհետև՝ վերսկսվում, ապա չվճարված նպաստի գումարըվճարվում է միանվագ: Չվճարված նպաստի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ այն դեպքի, երբ նպաստառուն քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում, հոգեբուժական հաստատությունում էբուժվում, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ է: Լիազորագրով նպաստ չի վճարվում, եթե լրացել է լիազորագրի գործողության ճամկետը, կամ՝ նպաստը լիազորագրով վճարվել է տասներկուամիս անընդմեջ:
Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձըներկայացնում է դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ: Հաշմանդամության նպաստ նշանակելու համար անձը ներկայացնում է նաև իրեն հաշմանդամ ճանաչելումասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տվածբժշկասոցիալական փորձաքննական որոշման նախագիծը: Իսկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստնշանակելու համար անձը ներկայացնում է նաև կերակրողի մահվան վկայականը կամ նրան մահացածճանաչելու մասին դատարանի վճիռը:
Նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստ վճարելը վերսկսելու, չվճարված նպաստի գումարը վճարելու համար դիմելու դեպքում հավելյալ փաստաթղթեր պետք էներկայացվեն:
Օրինակ՝ ՀՀ քաղաքացին պետք է ներկայացնի ՀՀ երկքաղաքացի չլինելու մասին փաստաթուղթ, նաև այն, որ ՀՀ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքածպետություններում իրեն կենսաթոշակ նշանակված չէ:
Իսկ ՀՀ երկքաղաքացին պետք է ներկայացնի օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնիտված՝ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը, հայտարարություն համաձայնագրիմասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին:
Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը պետք է ներկայացնի դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ, մահացած նպաստառուիմահվան վկայական: Թաղման նպաստ ստանալու համար անձը, անհրաժեշտության դեպքում, պետք էներկայացնի նաև գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին հուղարկավորելու մասին /տեղեկանքի բնօրինակը պահվում է տարածքային բաժնում/, եթե մահվան վկայականը տվել է օտարերկրյապետության իրավասու մարմինը կամ ՀՀ իրավասու մարմնի տված մահվան վկայականում կատարվածգրառման համաձայն՝ կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում: