Քաղաքացիների ընդունելություն

0
91

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2014թ. հունիսի 27-ին նախարար Արտեմ Ասատրյանը սահմանված կարգով կատարեցքաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին նախարարության կառուցվածքայինստորաբաժանումների ղեկավարները:

Քաղաքացիների հարցերը վերաբերում էին ընտանեկան նպաստին, զոհված ազատամարտիկի ընտանիքին տրվող պարգևավճարին ու այդ ընտանիքի անդամների կենսաթոշակին:

Մանրամասնորեն լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում` պարոն Ասատրյանը մասնագետների հետքննարկելուց հետո հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումներիղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասությանշրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչպատասխաններ: