Հ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 19-ին ընդունեց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանին:
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության հուշագրի դրույթների իրականացման 2014թ. տարեկան ծրագրի կատարման արդյունքները: Երկուստեք նշվեց, որ հիմնականում կատարվել է 2014թ. տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումները, որոնք վերաբերում էին կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և տեղեկատվական համակարգերի բնագավառներին: Նշվեց նաև, որ ծրագրի առանձին միջոցառումներ կրում են շարունակական բնույթ և գտնվում են կատարման ընթացքում:
Երկու նախարարների կողմից առաջիկայում կհաստատվի նաև կողմերի միջև համագործակցության հուշագրի դրույթների իրականացման 2015թ. տարեկան ծրագիրը, որը կազմվել է երկու նախարարությունների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից արված առաջարկությունների հիման վրա:
2015-ի ծրագիրը ներառում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր բնագավառներին վերաբերող միջոցառումներ: Կողմերի միջև համագործակցության շրջանակներում 2015թ. հատուկ ուշադրություն է դարձվելու զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի շրջանակներում առաջարկվող զբաղվածության ակտիվ ծրագրերի ներդրմանը, ԼՂՀ-ում ներդրման իրավական, գործառնական և ինստիտուցիոնալ հիմքերի ապահովմանը, ԼՂՀ-ում ընտանիքների կարիքավորության աստիճանի գնահատման համակարգի և ԼՂՀ-ում ըստ ոլորտի առանձին բնագավառների տեղեկատվական համակարգերի («Էլեկտրոնային կենսաթոշակ», «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներ», «Գործ», «Հաշմանդամություն ունեցող անձինք») մշակմանն ու ներդրմանը:
Ծրագրով նախատեսվում է նաև, ըստ բնագավառների, փորձի փոխանակում, մեթոդական աջակցության տրամադրում, համատեղ խորհրդակցությունների անցկացում, մասնագետների որակավորման բարձրացում, փոխադարձ այցելությունների և իրազեկման աշխատանքների կազմակերպում:
Հանդիպման ավարտին կարևորվեց 2015թ. ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման արդյունավետության բարձրացումը, առարկայական արդյունքների ստացումը և կողմերի միջև համագործակցության խորացումը:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ՀՀ և ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության շրջանակներում հատուկ...