ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրենի պաշտոնակատար տիկին Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն տիկին Կարեն Հիլիարդը փետրվարի 24-ին այցելել են Երևանի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանի ուղեկցությամբ շրջել են հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող ծառայությունների որակին ու գործընթացին:
Հաստատության տնօրենն ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներին ներկայացրել է նաև հաստատության խնդիրները, կարիքները: Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքներն ու առկա խնդիրնեը ներկայացնելու համար՝ ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ կարճ ժամանակ անց կխոսեն նաև ձեռքբերումների և հաջողությունների մասին:
|
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները այցելել են թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրենի պաշտոնակատար տիկին Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն տիկին Կարեն Հիլիարդը փետրվարի 24-ին այցելել են Երևանի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն:
Այցելել են նաև հաստատությունում գործող գրադարան, խմբակներ, որտեղ երեխաները զբաղվում են կար ու ձևով, դասերն են պատրաստում:
Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրենի պաշտոնակատար տիկին Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն տիկին Կարեն Հիլիարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել էր սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվող աշխատանքները, ծրագրերն ու խնդիրները:











