“Կուտակային կենսաթոշակների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում” փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի պարզաբանումներ

0
239

2014թ. հուլիսի 1-ից գործում է “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ նոր օրենքը, որը մշակվել է` նպատակ ունենալով ապահովել “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջներին: Ընդ որում, Օրենսդրական փոփոխությունների հիմքում դրվել է  այն առանցքային սկզբունքը, որ կուտակային համակարգի մասնակից յուրաքանչյուր անձի տնօրինվող եկամուտները (վճարվող եկամուտները հարկումից հետո) նպատակային սոցիալական վճարներ կատարելուց հետո չպետք է նվազեն:

Օրենդրական փոփոխությունների կազմում առանցքային փոփոխություններն են`

1) Փոխվել է պահումներ կատարելու մեխանիզմը: Եթե 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենքովկատարվում էր պարտադիր կուտակային վճար, ապա նոր օրենսդրությամբ այն փոխարինվել էնպատակային սոցիալական վճարով, ինչն արդեն խնդիրներ չի առաջացնում անձի սեփականությունհանդիսացող աշխատավարձի տնօրինման հետ և չի հակասում Սահմանադրության պահանջներին: Այս դեպքում “պարտադիր կուտակային վճար → կենսաթոշակային ֆոնդ → պարտադիր կուտակային կենսաթոշակ” սխեման փոխարինվել է «սոցիալական վճար (վճարվում է ՀՀ պետական բյուջե) → կուտակային հատկացում (ՀՀ պետական բյուջեից) → կուտակային կենսաթոշակ” սխեմայով:

2) Սահմանվել է կուտակային հատկացումների վերին շեմ, ինչը բացակայում էր նախորդ օրենսդրության մեջ: Ներկայումս կուտակային հատկացումները ամսական կտրվածքով չեն կարող գերազանցել 25 հազարդրամը: Մինչև 2020թ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի (աշխատավարձ և այլն) ամսական առավելագույն շեմը սահմանված է 500 հազար դրամ, իսկ դրանից հետո այն հավասարեցվելու է նվազագույնաշխատավարձի 15-ապատիկին: Հատկանշական է, որ եթե անձը աշխատում է մեկից ավել վայրերում, ևտարբեր գործատուների կողմից պահված սոցիալական վճարի չափը գերազանցում է 25 հազար դրամը, ապա ամսվա վերջին սահմանված կարգով անձը հետ կստանա ավել վճարած գումարը:

3) Նվազագույն աշխատավարձի հետ կապված` այժմ կուտակային համակարգի նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների փոխարեն նախատեսված սոցիալական վճարները կատարելու է գործատուն` այնպես, որ նվազագույն աշխատավարձը չի կրճատվելու:

4) Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնացողների հետ կապված` մինչև երեխայի 2 տարին լրանալը այդ անձի համար պետությունը կատարում է նպատակային սոցիալական վճար` յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ (2015թ հունվարի 1-ից սկսած):

5) Կուտակային համակարգի մասնակիցները ստիպված չեն լինի հասնել կենսաթոշակային տարիքի, որպեսզի կուտակային կենսաթոշակ ստանան. Անձը կարող է թոշակ ստանալ նաև արդեն 55 տարեկանում` իհարկե, եթե իր կատարած կուտակումների չափը բավարարում է օրենքի պահանջներին:

6) Փոխվել է նաև մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգորդների կողմից կենսաթոշակային հաշվում առկա մնացորդի ժառանգման կարգը: Այժմ ժառանգորդ հանդիսացող անձը կարող է միանվագ կարգով ամբողջությամբ ստանալ մահացած մասնակցի հաշվին առկա կուտակումները:

7) Նախկին օրենսդրությամբ ՀՀ քաղաքացի մասնակցի` օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելիս ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում իրավունք ուներ ներկայացնելու կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ: Ընդ որում, այս դեպքում այդ միջոցներն փոխանցվում էին օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային համակարգին, իսկ նման համակարգի բացակայության դեպքում` վերադարձվում էր կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` ընդհանուր կարգով: Գործող իրավակարգավորումների համաձայն` օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելիս ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել չի կարող: Այդ միջոցները նա կարող է ստանալ ընդհանուր կարգով:

Ըստ 2014թ. հուլիսի 1-ից գործող իրավակարգավորումների` սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Նշված անձիք մինչև 2017թ. հուլիսի 1-ն իրավունք ունեն հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից` գործատուի միջոցով հարկային մարմնին դիմում ներկայացնելով: Սոցիալական վճար կատարելու պարտավորությունից հրաժարվելու մասին դիմումը մասնակիցը գործատուին կարող է ներկայացնել մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը:

Սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված`

ա/ հանրային ծառայողները (բացառությամբ ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների).

բ/ պետական կառավարչական հիմնարկներում, համայնքային կառավարչական հիմնարկներում և դրանց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ՀՀ կենտրոնական բանկում աշխատանքային և/կամ քաղաքացիաիրավական պայմանագրով եկամուտ ստացող անձինք:

Ընդ որում` եթե այս երկու խմբերում նշված անձինք ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, ապա իրավունք ունեն իրենց սոցիալական փաթեթի գումարը /բացառությամբ առողջապահության փաթեթի համար նախատեսված 52000 դրամը/` որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշվին:

գ/ 2014թ. հուլիսի 1-ից հետո աշխատաշուկա մուտք գործած` 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր անձինք (01.07.2014թ դրությամբ չի հանդիսացել վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար):

Եթե անձը ծնվել է 1996թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո, ապա նրա կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը, մինչև 2017թ. հուլիսի 1-ը, նվազեցվելու է մասնակցի եկամտային հարկի գումարից: Սա նշանակում է առաջիկա երեք տարիներին այս խումբ մասնակիցների սոցիալական վճարը կկատարվի պետության (հարկի) հաշվին:

2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենքի համաձայն այս տարվա ընթացքում կատարված բոլոր կուտակային վճարները մասնակիցների դիմումների հիման վրա կվերադարձվեն, ընդ որում անկախ այն հանգամանքից` ներկայումս աշխատողը կատարում է սոցիալական վճար, թե իր դիմումի համաձայն հրաժարվել է դրանից:

Նշված դիմումները մասնակիցները կարող են ներկայացնել 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ, իսկ գումարների հետ վերադարձը կկատարվի 2015թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը: