Միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ

0
83

Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ազգային ծրագրի նախագծի մշակման գործընթացում համապատասխան շահագրգիռ պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության կազմակերպման նպատակով հուլիսի 14-ին, “Էրեբունի պլազա” հյուրանոցի “Էրեբունի սրահում տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, շահագրգիռ պետական մարմինների` ՀՀ սպորտի և երիտասարդության, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը` “Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017թթ. ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումներիցանկը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագծի և Ժողովրդագրական քաղաքականությունների իրականացման միջազգային փորձի ներկայացում, Ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու նոր մոտեցումների, դիրքորոշումների, առաջարկությունների քննարկում:

Նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք` պարոն Ասատրյանն ընդգծեց. “Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ազգային ծրագրի գաղափարախոսությունն ուղղված է կայուն ընտանիքի ձևավորմանն ու ամրապնդմանը: 2009թ. իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ ու ծրագրեր, կատարվել՝ հետազոտություններ և ուսումնասիրություններ, հաստատվել՝ համապատասխան ռազմավարություն: Մեր նպատակն է միասնական ուժերով ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որը չի ունենա դեկլարատիվ բնույթ, այլ կծառայի ժոողվրդագրական խնդիրների առարկայական ու նպատակային լուծմանը”:

ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության բաժնի պետ Վ. Բաբաջանյանը զեկույցով հանդես եկավ նախարարությանկողմից մշակված “ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017թթ. ազգային ծրագիրը ևծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին” ՀՀ կառավարությանորոշման նախագծի, ժողովրդագրական պետական քաղաքականության շրջանակներում առաջիկա 3-4 տարիների ընթացքում նախատեսվող միջոցառումների և դրանց արդյունքում ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Ժողովրդագրական քաղաքականությունների իրականացման միջազգային փորձն էլ ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ԲԶ ծրագրի ղեկավար Ա. Հովհաննիսյանը` հատուկ առանձնացնելով այն երկրները /Շվեդիա, Ֆրանսիա/, որոնք ժողովրդագրական քաղաքականությունների արդյունքում կարողացել են էապես շտկել ժողովրդագրական իրավիճակը կամ մեղմել դրա հետևանքները: Ազգային ինքնատիպությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է նաև օգտագործել միջազգային փորձն ու հասնել էական արդյունքների:

Ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու նոր մոտեցումների վերաբերյալ ծավալվեցին քննարկումներ, եղան բազմաթիվ առաջարկություններ ու դիտարկումներ, որոնք կներառվեն ծրագրի վերջնական տարբերակում: